Հա

Քաղաքական

13/08/2019 - 09:00

Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ

Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը:

«alikonline.ir» - Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարած նպատակին, ըստ որի՝ 2050 թւականին ունենալու ենք 5 միլիոն բնակչութիւն, եւ դրա իրագործման հնարաւորութեանը։

«Մենք ունենք լուրջ խնդիրներ ժողովրդագրութեան ոլորտում, եւ պատահական չէ, որ օրւայ իշխանութիւնները եւս այս ոլորտին ուշադրութիւն են դարձնում։ Այո, ծնելիութեան ցուցանիշը շարունակում է նւազել, մահացութեան ցուցանիշը, որ մինչեւ 2017 թւականը ունէր նւազման միտում, ցաւօք արձանագրել է արդէն աճի միտում։ Եւ նաեւ մենք ունենք միգրացիայի բացասական մնացորդ, որը մի փոքր նւազել է, բայց այնուամենայնիւ մենք այդ ցուցանիշը ունենք։ Եթէ մենք հետեւում ենք պաշտօնական վիճակագրութեանը, 2019-ի 1-ին կիսամեակում միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -6 գործակից, նոյնը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածում՝ -6 գործակից, իսկ 2017-ին մի փոքր աւելի է եղել՝ -8 գործակից, բայց այնուամենայնիւ սա շարունակում է»։

Տնտեսագէտն ընդգծեց, որ ծնելիութիւնը խթանելու միանւագ նպաստը արդիւնաւէտ չէ․ «Եւ մտահոգիչ է նաեւ, որ ծնելիութիւնն է նորից շարունակաբար նւազում՝ չնայած նրան, որ նախորդ տարի կառավարութեան գրեթէ մի անբողջ նիստ նւիրւեց այն դրական մեսիջին, որ այ տեսէք՝ երկրորդ երեխայի համար մենք կատարում ենք դարակազմիկ փոփոխութիւն եւ միանւագ 100 հազար դրամով բարձրացնում ենք երկրորդ երեխայի նպաստը՝ 50-ից դարձնելով 150 հազար, եւ այ սպասէք՝ հիմա ինչպիսի արդիւնքներ են լինելու։ Հէնց այդ ժամանակ էլ բազմաթիւ անգամ առիթներ ենք ունեցել ասելու, որ սա մօտեցում չէ, սա ոչ թէ կը խթանի, այլ ընդհանրապէս որեւէ ազդեցութիւն չի ունենալու, եւ այստեղ այլ լուծումներ են պէտք առաջադրել։ Մի քանի միլիարդ դրամ ծախսւեց բիւջէից, արդիւնաւէտութիւնն էլ գնահատւում է պարզ թւերով՝ երկրորդ երեխայի ծնունդները նւազեցին։ Դա նաեւ միջազգային դրական փորձին է հակասում, չի կարելի երեխայ գնելու տրամաբանութեամբ ժողովրդագրական քաղաքականութիւն վարել, այսինքն՝ մենք գումար ենք տալիս, դուք ունեցէք երեխաներ։ Այս մօտեցումը վաղուց վերացել է, օրինակ՝ ՄԱԿ-ի բնակչութեան հիմնադրամը, դրական փորձ ունեցող ցանկացած երկիր բերում է Իսրայէլի օրինակը։ Այստեղ համակարգային լուծումներ են պէտք, պէտք են լուծումներ, որ մայրերը կարրողանան արագօրէն երեխայի խնամքը համադրել եւ վերադառնալ աշխատանքի։ Բնակարանային ապահովման խնդիր մենք ունենք եւ ամենատարբեր խնդիրներ»։

Թադէոս Աւետիսեանը նշեց, որ մինչեւ իշխանափոխութիւնը այդ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները ձեւակերպւել էին ռազմավարական ծրագրում, որը սակայն անհասկանալի պատճառով դուրս եկաւ օրակարգից․ «Եկաւ նոր օրակարգ, որը աւելի շատ ունէր պոպուլիստական հնարաւորութիւն եւ անաշխատ քւէներ բերելու լիուլի ներուժ։ Ի դէպ 5 միլիոնի 2050-ի սցենարը նոյն նախորդ իշխանութիւնների նոյն ժողովրդագրական ռազմավարութեան սցենարն է, այսինքն՝ աստիճանաբար գոնէ հեռահար թիրախներով օդից գետնին ենք յայտնւում, այդ ծրագիրը բաւականին լուրջ քննարկումներ է անցել, մասնագիտական լուրջ ներդրում կայ այդ ծրագրի մշակման մէջ եւ նաեւ միջազգային կազմակերպութիւնների եւ միջազգային փորձագէտների հետ է քննարկւել, նրանց մասնակցութիւնը կայ այս ծրագրում, եւ յուսանք չեն յապաղի եւ օր առաջ կանդրադառնան, «քարերը փէշերից կը թափեն» եւ այդ ծրագիրը կը բերեն օրակարգ, որոշակի շտկումներով կընդունեն, կը վերցնեն պարտաւորութիւններ իրականացնելու` չմոռանալով նաեւ, որ մինչեւ 2050 թիւը մենք պիտի ապրենք եւ մինչեւ 2050 թիւը ընթացիկ, միջնաժամկէտ ծրագրեր են պէտք եւ բացի յորդորներից հազարաւոր, հարիւր հազարաւոր մարդիկ օր առաջ սպասում են աշխատանք գտնելու, վերադարձել են տարբեր երկրներից, որ գտնեն իրենց ապագան, այս բոլոր բառերը իրենք մասնագիտական իմաստով, քաղաքական իմաստով պէտք է տեսնենք ծրագրերով, պէտք է տեսնենք պետական բիւջէում, միջնաժամկէտ ծախսային ծրագրերով, բայց մենք միջնաժամկէտ ծախսային ծրագրերով առնւազն պետական բիւջէում այդպիսի յատկորոշումներ չենք տեսնում»։

Տնտեսագէտը նաեւ հակասութիւն է տեսնում վարչապետի յայտարարած թւերի եւ նոյն վարչապետի կառավարութեան ծրագրի միջեւ․ «Նոյնիսկ այդ երկարաժամկէտ թւերում, եթէ նկատել էք, արդէն տարբերութիւններ կան: Մի քանի ամիս առաջ պարոն վարչապետը, նոյն քաղաքական ուժը՝ 72 տոկոս ստացած, շատ յստակ իրենց ծրագրում սեւով սպիտակի վրայ գրել էին, որ 20 տարի յետոյ 2038 թ.-ին, մենք 6 միլիոն բնակչութիւն ենք ունենալու: Եթէ այս 2 թւերին էլ հաւատալու պարագայում, 2038-ին 6 միլիոն ենք դառնալու, յետոյ նւազելու ենք եւ դառնալու ենք 5 միլիոն արդէն 2050-ին: Այդքան էլ լաւ չէ այդ սցենարը, հետեւաբար ես պէտք է չհաւատամ 6 միլիոնին եւ հաւատամ 5 միլիոնին, որն աւելի իրատեսական է»։

Աւետիսեանի խօսքով՝ 15 ամիսների ընացքում օր օրի հաստատւեցին իրենց մտահոգութիւնները․ «Այս իրավիճակում մեծ քայլով 2050-ը տեսնենք՝ 5 միլիոն բնակչութեամբ, մի տեսակ շոկային վիճակ է առաջացնում մասնագիտական շրջանակներում, եւ դա կարող է լուծւել, եթէ միայն մենք թողնենք մեր մասնագիտութիւնը, մոռանանք հիմնական կանոնները եւ պատկերացնենք, որ հեքիաթում ենք եւ հրաշքներ են լինելու»:

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին
    ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

  • Անապահովութեան գնահատման համակարգը սոցիալական քաղաքականութեան հիմքն է
    Անապահովութեան գնահատման համակարգը սոցիալական քաղաքականութեան հիմքն է

    Կառավարութիւնը նախորդ տարի ձախողել է զբաղւածութեան քաղաքականութիւնը. ծրագրերին յատկացւած միջոցների 3/4-ը չի իրականացւել։ Այս մասին NEWS.am-ին յայտնեց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը՝ նշելով, որ նման նախադէպ անկախացումից ի վեր չի եղել։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։