Հա

Քաղաքական

13/08/2019 - 14:50

Ակնյայտ սուտը ստիպեց BBC-ին մէկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տէր-պետրոսեանական հակաղարաբաղցի սեւ քարոզների զուգահեռը

Լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ադրբեջանցի գրող Էլչին Հասանովի «Մարդակեր Կարինէն» տեքստի հերոսը Կարինէ Յարութիւնեանն է, ով զբաղւում է ադրբեջանցիներ ուտելով։ Հասանովն էլ իր գործի ժանրը ոչ թէ վէպ կամ պատմւած է անւանել, այլ հրապարակախօսութիւն, որ այն հնարաւորինս իրական զգացւի։

«alikonline.ir» - Լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Ադրբեջանցի գրող Էլչին Հասանովի «Մարդակեր Կարինէն» տեքստի հերոսը Կարինէ Յարութիւնեանն է, ով զբաղւում է ադրբեջանցիներ ուտելով։ Հասանովն էլ իր գործի ժանրը ոչ թէ վէպ կամ պատմւած է անւանել, այլ հրապարակախօսութիւն, որ այն հնարաւորինս իրական զգացւի։ Տեքստում «հայերի մօտ գերի ընկած» ադրբեջանցիները պատմում են Կարինէի դաժանութիւնները, օրինակ այսպիսի բաներ, Կարինէն ասում է. «Ես ուզում եմ, որ դուք ինձ ադրբեջանցի աղջիկ բերէք: Ջահել, սիրուն, շեկլիկ: Ես նրան մեծագոյն հաճոյքով կը ճաշակեմ: Զզւել եմ մազոտ տղամարդ ուտելուց, յատկապէս որ ադրբեջանցիները գարշելի հոտ ունեն»:

Կամ, «Յիշո՞ւմ ես էն գերի յղի ադրբեջանցուն: Չե՞ս յիշում՝ նրան սանմասում էին տեղաւորել: Հէնց նա: Իսկ յիշո՞ւմ ես հային՝ Կարինէին, Էդ Կարինէն նրան տարել էր, ու նրա մանկանը հէնց փորի մէջ կրծելով պատառոտել էր: Սա՜ղ-սաղ: Էդ ինձ հաւաստի աղբիւրներ են ասել»:

Ֆաշիզմը ծարաւ է ֆոբիայի, որ նախ հասարկութեանը վախեցնի, ապա քշի թիրախի վրայ։ Այդպէս, Ադրբեջանում մշակւում է արմենիաֆոբիա, որ ամբոխը հեշտ քշւի հայկական դիրքերի վրայ։

Հայաստանում էլ Տէր-Պետրոսեան-փաշինեանական շրջնակները մի ուրիշ միֆ ստեղծեցին՝ դաժան, արիւնարբու ղարաբաղցու միֆը, որը, ճիշտ է գրականութիւն կարծես չի մտել, բայց տարածւում է լրագրողական ժանրերում եւ մտել է ՅՔԾ քննիչի հարցերի մէջ՝ թէ իբր Ղարաբաղից եկած 20 հոգիանոց ջոկատը գեներալ Օգանովսկու հրամանտրութեամբ գնդակահարել է ցուցարներին, եւ սպանել 10 հոգու։ BBC-ն էլ նախաքննական հարցաքննութիւնները վերցրել, հարցը առանձնացրել, անունը դրել լրագրային հարցաքննութիւն ու հրապարակել՝ «Ով գնդակահարեց ցուցարաներին Երեւանում 2008-ի՞ն. հետաքննութիւնը ցոյց է տալիս Ղարաբաղի ջոկատին», ինչպէս ասենք նիւթ հրապարակէր՝ « «Ո՞ւր են կորել Բաքւի հրդեհից տուժածները. Հասանովը ցոյց է տալիս հայ մարդակերներին»։

BBC-ի սեւ քարոզը այնպիսի աղմուկ հանեց, որ հեղինակ Գրիգոր Աթանէսեանը ստիպւած մի անգամ էլ BBC-ի եթերում խօսեց, ասեց՝ մենք չգիտենք թէ մարտի 1-ին ով է կրակել։ Բայց էնքան ամբարտաւան, որ փոխանակ խոստովանի սեփական մեղքը, լրագրողական անբարեղճութեան համար ներողութիւն խնդրի, իր ստերի դէմ վրդովմունքը որակեց, թէ հայ հասարակութիւնը անառողջ է եւ վարակւած դաւադրական տեսութիւններով։

Աթանէսեանն ու իր խմբագիրը իհարկէ էնքան յիմար չեն, որ չհասկանայ՝ քննիչի հարցը փաստարկ չի։ Եթէ ինչ որ վարակ կայ, ապա հակաղարաբաղցիական քարոզն է, որ 20 տարուց աւել տարածում են տէրպետրոսյանական շրջանակները եւ որը իր քարոզչութեանն է ծառայեցրել BBC-ն։

Լրագրողական հետաքննութեան գործը ոչ թէ քննիչի հարցը որպէս յայտնագործութիւն տարածելն է, այլ պարզելը՝ թէ արդեօ՞ք այդ վարկածը իրական է, եւ երբ կը պարզէր, որ սուտ է՝ կամ կը գրէր իրականութիւնը (մարտի 1-ին ցուցարարները գրոհել են ոստիկանական կարդոնների վրայ, որի արդիւնքում 100-աւոր ոստիկաններ եւ ցուցարներ են վիրաւորւել, եւ տարբեր հրազէններից 8 ցուցարար եւ 2 ոստիկան զոհւել), կամ էլ կարող էր հետաքննութիւնը շարունակել, թէ ինչո՞ւ է այդ սուտը յօրինւել։ Այդպէս, կը հասնէր 1998 թիւ, երբ Տէր-Պետրոսեանին ու նրա շրջապատին ընդունելու համար ղարաբաղեան խնդրի կարգաւորման փուլային լուծումը, ուր չկար Ղարաբաղի կարգավիճակի մասին կէտ, հեռացրին իշխանութիւնից, եւ որ հեռացնողներից երկուսը Ղարաբաղից հրաւիրւած ղեկավարներ էին, որոնք դարձան Հայաստանի նախագահներ։

Այն ժամանակ Տէր-Պետրոսեանը ասում էր որ մինչեւ չլուծւի Ղարաբաղի հարցը, տնտեսութիւնը չի զարգանայ, մարդիկ վատ են ապրելու։

Սակայն նրա կանխատեսումը չիրականացաւ, հակառակը, նրան գցելուց յետոյ երկիրը զարգացաւ՝ ՀՆԱ-ն աճեց 6 անգամ, աղքատութիւնը 50 տոկոսով նւազեց, 2004-2006 թւերին էլ արտագաղթը դադարեց, ներգաղթ եղաւ։

Բայց Տէր-Պետրոսեանը կանգ չառաւ, եւ հետագայ իր ամբողջ քաղաքական գործնէութիւնը հիմնեց ղարաբաղցիների դէմ ֆոբիա ստեղծելով։ ինչո՞ւ. քանի որ ինքն ու իր շրջապատը կարծում են, թէ կարգաւորման իրենց տարբերակի գլխաւոր խոչընդոտը Ղարաբաղի բնակչութիւնն է, այսինքն ղարաբաղցիները։

2008-ի նախագահական ընտրութիւններին նա թունաւորում էր հանրութեանը՝ տրամադրելով ղարաբաղցիների դէմ, թէ տեսէք, եկել ձեր բաժինը խլում, հարստանում են։ Խնդրեմ, Փետրւարի 28-ի հանրահաւաքին Տէր-Պետրոսեանը յայտարարեց.

«Տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխւել է Հայաստան, հիմնականում` Երեւան։ Նրանցից իւրաքանչիւրին պաշտօն է տրւել: Դա բաւական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրւում նրանց»։

Իսկ արդէն մարտի 1-ին Տէր-Պետրոսեանի ամենաակտիւ զինակից Նիկոլ Փաշինեանը ցուցարարներին գրոհի տանելով բղաւում էր. «Մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Տէր-Պետրոսեան-փաշինեանական շրջանակների հակաղարաբաղցիական սեւ քարոզչութիւնը թէ «Ղարաբաղից եկան, ձեր կեանքը փչացրին», մարտի 1-ից յետոյ դարձաւ «Ղարաբաղից եկան, ձեզ վրայ կրակեցին» թեզով։ Մէկ էլ աճեց «բարբառագէտ» ցուցարների թիւը, որ սկսեցին տարածել թէ մարտի 1-ին ցուցարներին խփողները ղարաբաղի բարբառով էին խօսում (ինպէս Հասանովի գերիներն էին մէջբերում Կարինէի խօսքերը)։ Անտեղեակ մարդիկ էլ, չիմանալով, թէ ինչ է եղել մարտի 1-ին, հաւատում էին` վայ այդ արիւնարբու ղարաբաղցիները։

Էնքան տարւեցին իրենց ստեղծած ստով, որ մարտի 1-ի գործի վերաբացման հիմքում դրեցին այն։ Բայց ստի տակից դուրս գալ չկարողացան, 1937 թիւը չի որ առանց դատ, տրոյկան ինչ ուզի յօրինի, ու դատավճիռ արձակի, 21-րդ դարն է, երբ նախաքննութիւնն ու դատաքննութիւնը նաղլ չեն կարող դառնալ։ Բա որ չեն կարող ապացուցել, ի՞նչ անեն, հո ջանքերը այդպէս չե՞ն թողնի կորչի։ Ու գտան այն միջազգային լրատւամիջոցը որ հաճոյքով նաղլը որպէս ճշմարտութիւն կը տարածէր»։

Յարակից լուրեր

  • ՀՀ-ի արեւելումի մասին
    ՀՀ-ի արեւելումի մասին

    ՀՀ ներքաղաքական այնպիսի զգայուն խնդրի վերաբերեալ, ինչպիսին Քոչարեանի դատավարութիւնն է եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւններին առնչւող քննարկումները, BBC-ի ռուսական ծառայութեան հրապարակումը յստակօրէն բացայայտեց մի քանի հանգամանքներ․

  • Վատ է, երբ BBC-ն է դատաւորը
    Վատ է, երբ BBC-ն է դատաւորը

    BBC-ի աղմուկ հանած հրապարակումից յետոյ BBC-ում եւ, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխւել: Ինչ փոխւեց՝ Հայաստանում փոխւեց, ինչ դեռ կը փոխւի՝ Հայաստանում է փոխւելու: Ցաւը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պէս գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի մէջ ատամի չոփիկի մխրճւելուց: BBC-ին վճարում ես, եւ նա բարեխիղճ ձեւով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի:

  • «BBC-ի նիւթից Հայաստանի եւ հայութեան շահերի դէմ ուղղւած հիբրիդային պատերազմի հոտ է փչում». իրանագէտ
    «BBC-ի նիւթից Հայաստանի եւ հայութեան շահերի դէմ ուղղւած հիբրիդային պատերազմի հոտ է փչում». իրանագէտ

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Երբ սառը ուղեղով փորձում ես վերլուծել BBC-ի նիւթը, ապա հէնց վերնագրից ակնյայտօրէն Հայաստանի եւ հայութեան շահերի դէմ ուղղւած հիբրիդային պատերազմի հոտ է փչում, որը եթէ Բաքւի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ուղղակիօրէն կամ անուղղակի կերպով չի ուղղորդւել կամ համակարգւել, ապա պէտք է փառք տալ Աստծուն։

  • BBC-ի հակաղարաբաղեան պրոպագանդան որպէս Բրիտանական քաղաքականութեան մաս
    BBC-ի հակաղարաբաղեան պրոպագանդան որպէս Բրիտանական քաղաքականութեան մաս

    Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

    «BBC-ն «Ով գնդակահարեց ցուցարաներին Երեւանում 2008-ի՞ն. հետաքննութիւնը ցոյց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նիւթ է հրապարակել, թէ իբր «ցուցարաների գնդակահարումը կազմակերպել է» Արցախի պաշտպանութեան փոխնախարար գեներալ մայոր Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկին)։ Ընդ որում, այս պնդումը երեք անգամ է արւում։ 

  • «BBC-ում հրապարակւած յօդւածն իրականութեան հետ կապ չունի». Սամուէլ Կարապետեան
    «BBC-ում հրապարակւած յօդւածն իրականութեան հետ կապ չունի». Սամուէլ Կարապետեան

    BBC-ում հրապարակւած յօդւածն իրականութեան հետ որեւէ կապ չունի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկի)։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։