Հա

Քաղաքական

14/08/2019 - 08:35

«ԵԱՏՄ հետ համագործակցութիւնն Իրանի համար հեռանկարային է լարւած իրավիճակում նոր դաշնակիցներ ձեռքբերելու ճանապարհին»․ իրանագէտ

Դեռեւս պաշտօնական հաստատում, որ նախագահ Ռոհանին կը գայ Հայաստան, չկայ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Արմէն Իսրայէլեանը՝ խօսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան մասին՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի նախագահին Հայաստան հրաւիրելու վերաբերեալ:

«alikonline.ir» - Դեռեւս պաշտօնական հաստատում, որ նախագահ Ռոհանին կը գայ Հայաստան, չկայ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Արմէն Իսրայէլեանը՝ խօսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան մասին՝ ԵԱՏՄ շրջանակներում Իրանի նախագահին Հայաստան հրաւիրելու վերաբերեալ:

«2019 թւականին ԵԱՏՄ բոլոր երկրները վաւերացրին Իրանի հետ համագործակցութեան մասին համաձայնագիրը: Հայաստանն իրանական կողմի հետ բանակցութիւններում առաջարկում էր տնտեսական մաքսատուրքերը հայկական ապրանքատեսակների մասով մեղմացնել, տալ արտօնութիւններ, ինչը մենք ստացանք ԵԱՏՄ շրջանակներում»,- ասաց Իսրայէլեանը:

Իրանագէտը նկատեց, որ Իրանի համար ԵԱՏՄ հետ համագործակցութիւնն ունի քաղաքական ու տնտեսական նշանակութիւն:

Իսրայէլեանն ասաց, որ Ռոհանիի առաջնահերթութիւններից է հարեւան երկրների հետ տնտեսական կապերի ամրացումը, տեղական արտադրանքի արտահանումը, հետեւաբար պաշտօնական Թեհրանը փորձում է միջուկային համաձայնագրի ոչ արդիւնաւէտ կատարման հետեւանքով առաջացած խնդիրը լուծել ու ԵԱՏՄ-ն կը դառնայ մեծ շուկայ Իրանի համար:

Արմէն Իսրայէլեանի խօսքով՝ ԵԱՏՄ հետ համագործակցութիւնը Իրանի համար հեռանկարային է «լարւած իրավիճակում նոր դաշնակիցներ ձեռքբերելու ճանապարհին»:

«Հնարաւոր ռիսկերի առաջացման դէպքում Իրանն ուզում է այլընտրանք ունենալ: Գուցէ Ռուսաստանի հետ փոխայցելութիւնները ակտիւացել են, բայց Իրանը հէնց այսօր Եւրոպայի հետ աւելի ակտիւ շփումներ ունի, քան ռուսական կողմի հետ: Սա ամէն դէպքում չի նշանակում, որ որեւէ վեկտորին անուշադրութեան են մատնում»,- յաւելեց իրանագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։