Հա

Քաղաքական

14/08/2019 - 12:20

ԱՄՆ առեւտրի նախարարութիւնը պատժամիջոցներ է սահմանել երկու հայկական ընկերութեան նկատմամբ իրանական ընկերութիւնների հետ բիզնեսի պատճառով

ԱՄՆ առեւտրի նախարարութիւնը մի շարք ընկերութիւններ է ներառել իր սեւ ցուցակում աշխարհի աւելի քան տասը երկրից, այդ թւում՝ Հայաստանից:

«alikonline.ir» - ԱՄՆ առեւտրի նախարարութիւնը մի շարք ընկերութիւններ է ներառել իր սեւ ցուցակում աշխարհի աւելի քան տասը երկրից, այդ թւում՝ Հայաստանից. տեղեկացնում է Tert.am-ը:

Պատժամիջոցային ցանկում երկու հայկական ընկերութիւն է ընդգրկւել: Խօսքը «Մարկէլ» ՓԲԸ-ի եւ Երեւանի կապի միջոցների գիտահետազօտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) մասին է:  

«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդիւնաբերութեան եւ անվտանգութեան բիւրոյի «Առեւտրային վերահսկողության ցուցակից» եւ վերաարտահանել առանց անհրաժեշտ արտօնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրէնն ու «Մարկէլ» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղւում իրանական կազմակերպութեան հետ, որն ամերիկեան պատժամիջոցների տակ է գտնւում»,- ասւում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակւած փաստաթղթում:

ԱՄՆ առեւտրի նախարարութեան պատժամիջոցային ցանկում են յայտնւել նաեւ ՌԴ Կալուգայի գիտահետազօտական ռադիոտեխնիկական ինստիտուտը եւ եւս 14 ընկերութիւն Վրաստանից, Բելգիայից, Միացեալ Թագաւորութիւնից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից:

Ամերիկեան իշխանութիւնների կարծիքով՝ այդ ընկերութիւնների գործունէութիւնը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգութեանն ու արտաքին քաղաքականութեան շահերին:

Սահմանափակումներն ուժի մէջ են մտնում օգոստոսի 14-ից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։