Հա

Քաղաքական

18/08/2019 - 08:10

«Հսկայական աշխատանք է». ՌԴ ՊՆ-ը կարեւորում է Հայաստանի օգնութիւնը Սիրիայի բնակչութեանը

Մոսկւայում աշխատանքային այցով գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանութեան նախարարը յատկանշական է համարել հայ սակրաւորների եւ բժիշկների աւանդը Սիրիայում:

«alikonline.ir» - Մոսկւայում աշխատանքային այցով գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանութեան նախարարը յատկանշական է համարել հայ սակրաւորների եւ բժիշկների աւանդը Սիրիայում: Այս մասին ըստ Sputnik Արմենիայի՝ յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանդիպման ժամանակ ՌԴ նախարարն առաջարկել է հայ գործընկերոջը տեսակէտներ քննարկել ոչ միայն համատեղ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութեանն ուղղւած նախագծերի շուրջ, այլեւ Սիրիայում սակրաւորների եւ բժիշկների համատեղ աշխատանքի։

Մասնաւորապէս, Շոյգուի խօսքով, կարեւոր է, որ Սիրիայում հազարաւոր մարդիկ բուժօգնութիւն են ստացել, իսկ հայ վիրաբոյժները մի քանի հարիւր վիրահատութիւն են անցկացրել։

«Դա հսկայական աշխատանք է, որը չի կարող աննկատ մնալ, այն անկասկած, իր աւանդն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում»,- ընդգծել է նախարարը։

Նա նաեւ նշել է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչութիւնների յարաբերութիւնների ռազմավարութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ դեռ շատ անելիքներ կան։

Դրանից բացի, հանդիպման մասնակիցները քննարկել են «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը։ Բարձր գնահատելով մրցումների մակարդակը` ՀՀ պաշտպանութեան նախարարը նշել է, որ այդ միջոցառումը բանակի եւ հասարակութեան փոխգործակցութեան օրինակ է։ Տօնոյեանի կարծիքով` սա տարբեր երկրների միջեւ ռազմական համագործակցութեան լաւագոյն ձեւաչափն է։

Նշենք, որ օգոստոսի 17-ին հայկական պատւիրակութիւնը պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի գլխաւորութռամբ մեկնել է Ռուսաստան։ ՌԴ պաշտպանութռան նախարար Սերգէյ Շոյգուի հետ հանդիպումից բացի, նախատեսւած է նաեւ Տօնոյեանի մասնակցութիւնը Միջազգային բանակային խաղեր 2019-ի մասնակիցների պարգեւատրման արարողութեանն ու փակմանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։