Հա

Քաղաքական

19/08/2019 - 10:00

«Սա ՀՀ եւ ՌԴ միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է». քաղաքագէտը` Միհրան Պօղոսեանին չարտայանձնելու մասին

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) նախկին պետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Միհրան Պօղոսեանին Հայաստանին չյանձնելը Հայաստանի եւ Ռուսաստանի մէջ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի արդիւնք է:

«alikonline.ir» - Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) նախկին պետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Միհրան Պօղոսեանին Հայաստանին չյանձնելը Հայաստանի եւ Ռուսաստանի մէջ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի արդիւնք է: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

«Ենթադրութիւններից մէկն այն է, որ կարող է հէնց այդ գործի հետ կապ ունի, թէ ինչու Միհրան Պօղոսեանին չեն արտայանձնում Հայաստան, որովհետեւ եթէ մենք յիշում ենք՝ մեծ գումարների մասին է խօսքը, եւ որոշակի տեղեկութիւններ կային, որ դա ինչ-որ ձեւ կարող էր կապ ունենալ Ապրիլեան պատերազմի հետ, յամենայնդէպս նման չճշտւած տեղեկութիւններ կային: Միգուցէ այդտեղ Ռուսաստանը ինչ-որ հետաքրքրութիւններ ունենայ:

Իսկ աւելի գլոբալ առումով՝ սա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամի հետեւանք է, որովհետեւ կան միջպետական պայմանագրեր, եւ Հայաստանն ու Ռուսաստանը շատ լուրջ միջպետական յարաբերութիւնների մէջ են գտնւում, եւ եթէ Միհրան Պօղոսեանին կամ որեւէ մէկին չեն արտայանձնում, դա միջպետական յարաբերութիւնների լարում է, եւ միջպետական պայմանաւորւածութիւններն արդէն սկսում են չաշխատել:

Սրա ենթադրութիւնները շատ լուրջ են հայ-ռուսական յարաբերութիւնների վերաբերեալ եւ բնականաբար պէտք է բացատրութիւններ տրւեն, եթէ բացատրութիւններ չեն տրւում, սա շատ վատ յարաբերութիւնների նշան է։ Եթէ չեն արտայանձնում, ապա դա նշանակում է անվստահութիւն կայ»,- ասաց քաղաքագէտը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանութիւնների վարւելակերպը շատ անկանխատեսելի է, եւ անորոշ են իշխանութիւնների հետագայ քայլերը այս հարցում:

«Երբ որ առաջին դէմքը դատարաններ է շրջափակում, յետոյ ասում է` դատարաններ վաճառւած են, դատարանները արդար չեն, յետոյ ասում է` էս ինչ մարդուն արտայանձնէք, որ մենք դատենք: Եթէ մարդ ասում է, որ ՍԴ-ն «բուդկայ» է, նշանակում է, որ ամբողջ պետութիւնն է «բուդկայ»: Այսինքն՝ այս երկիրն ինչ-որ օրէնքներով չի ապրում, Սահմանդրութեամբ չի ապրում, այսինքն՝ սա անհասկանալի, ոչ պետական մտածողութիւն ունեցող մարդու արտայայտութիւններ են, որը պետութեան ղեկավարն է: Սա նշանակում է, որ պետութեան իրաւական հիմքերը կասկածի տակ է դրել հէնց պետութեան ղեկավարը: Այսինքն՝ նման քաղաքկանաութիւնը վարող երկրի հետ այլ պետութիւնները ինչպէս պէտք է վարւեն, սա ուղղակի դրա արտայայտութիւններից մէկն է»,- յաւելեց նա:

Աւելի վաղ յայտնել էինք, որ ՌԴ գլխաւոր դատախազութիւնից ստացւած տեղեկատւութեան համաձայն, Միհրան Պօղոսեանին քրէական հետապնդման ենթարկելու նպատակով յանձնելու մասին ՀՀ գլխաւոր դատախազութեան միջնորդութեան բաւարարումը հնարաւոր չի յամարւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։