Հա

Քաղաքական

22/08/2019 - 10:10

««Իմ քայլը» տրոհման շեմին է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից աւելի են, նրանք կարող են առանձնանալ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն աւելի քան 3 տասնեակ են կազմում, որոնք նախօրէին խմբակցութեան նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնաւորումները։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն աւելի քան 3 տասնեակ են կազմում, որոնք նախօրէին խմբակցութեան նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնաւորումները։

Եթէ իշխանութիւնը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառւում, որ հակադիր թեւն առանձնանայ խմբակցութիւնից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետութիւն»։ Հնարաւո՞ր է նման բան․ մեր լրագրողը հետաքրքրւել է «Իմ քայլի» պատգամաւոր, հանքի շահագործումը շարունակելու դիրքորոշման կողմնակից Յովիկ Աղազարեանից։

Նա խուսափել է ուղիղ պատասխանից․ «Եթէ այս հարցն իմ ընկերների համար իսկապէս սկզբունքային հարց է, իրենք կարող են ընտրել իրենց ճանապարհը, բայց նոր իրողութիւններում իշխանութեան նկատմամբ վստահութեան արդիւնքում կարելի է մի փոքր տեսակէտ փոխել»։

Յարակից լուրեր

  • ««Իմ քայլում» բաժանումները գնալով առաւել նշմարելի են դառնում. «ոտի վրայ, ձեռի հետ» ձեւաւորւած ԱԺ-ում այդպէս էլ պէտք է լինէր». «Իրատես»
    ««Իմ քայլում» բաժանումները գնալով առաւել նշմարելի են դառնում. «ոտի վրայ, ձեռի հետ» ձեւաւորւած ԱԺ-ում այդպէս էլ պէտք է լինէր». «Իրատես»

    «Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցութեան մէջ բաժանումները գնալով առաւել նշմարելի են դառնում: Խօսքը ոչ թէ ծայրայեղ մօցումների ու ճամբարների բաժանւելու, այլ ամբիցիաներ դրսեւորելու ու դիմացինից աւելի լաւը երեւալու մասին է: Գրեթէ մէկամեայ խորհրդարանականները յաճախ հազիւ են միմեանց տեղը բերում: «Այս պատգամաւորն ո՞վ է»,- շշնջալով հարցնում են կողքինին:

  • Զգուշացնում է «Իմ քայլը» ՝ իշխանութեանը քննադատողները անպաշտպան են լինելու
    Զգուշացնում է «Իմ քայլը» ՝ իշխանութեանը քննադատողները անպաշտպան են լինելու

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է ««Իմ քայլ»-ի պատգամաւոր Վահագն Թէոսեանը «Հայելի» ակումբի դէմ վանդալիստական յարձակմանը արձագանքել է «Մարդի՛կ, մի՛ հրահրէք ատելութիւն ինքներդ ձեր նկատմամբ: Մի-հը-րահ-րէ՛ք»:

  • Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները
    Ամուլսարի հարցում իշխանութիւնը չի արդարացրել սպասելիքները

    «Ցանկութիւն չունեմ ինչ-որ մէկի, առաւել եւս՝ Ալէն Սիմոնեանի ասածները մեկնաբանել: Մեր տեսակէտներն ու մօտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն յայտարարութեամբ հանդէս է եկել, Բնապահպանութեան նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանն էլ օրերս ծաւալուն մեկնաբանութիւն է տւել»,- Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի՝ Ամուլսարի շահագործման վերաբերեալ ՀՅԴ-ի յայտարարութեան շուրջ հնչեցրած գնահատականին, թէ ՀՅԴ-ն հանրութեանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը:

  • Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին
    Արծւիկ Մինասեանը՝ իր հասցէին հնչած մեղադրանքների մասին

    «Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատւութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տւել: Այնտեղ, որտեղ ես համոզւած եմ եղել, համոզւած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանւած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է»,- Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծւիկ Մինասեանը:

  • Քայլերթ Երեւանի կենտրոնում՝ նւիրւած Ամուլսարի պաշտպանութեանը
    Քայլերթ Երեւանի կենտրոնում՝ նւիրւած Ամուլսարի պաշտպանութեանը

    «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնութեան անդամները երէկ՝ երեկոյեան պահին քայլերթ են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ նւիրւած Ամուլսարի պաշտպանութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։