Հա

Քաղաքական

22/08/2019 - 11:35

ՀՀ ԱԱԾ-ն Բագրատաշէնում յայտնաբերել է ահաբեկչութեան կատարման համար հետախուզման մէջ գտնւող Հնդկաստանի 2 քաղաքացու

Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութիւնը յանցաւորութեան եւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին ուղղւած իր գործառոյթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանութեան ինտերպոլի ազգային կենտրոնական բիւրոյից ստացւած տեղեկութիւնների հիման վրայ ձեռնարկւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում յայտնաբերել է ահաբեկչութեան կատարման համար հետախուզման մէջ գտնւող Հնդկաստանի 2 քաղաքացու:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ծառայութիւնը յանցաւորութեան եւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարին ուղղւած իր գործառոյթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանութեան ինտերպոլի ազգային կենտրոնական բիւրոյից ստացւած տեղեկութիւնների հիման վրայ ձեռնարկւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում յայտնաբերել է ահաբեկչութեան կատարման համար հետախուզման մէջ գտնւող Հնդկաստանի 2 քաղաքացու:

ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին յայտնել են, որ մասնաւորապէս, 2019 թ. օգոստոսի 8-ին նշւած անձինք Ստամբուլ-Երեւան չւերթով ժամանել են Երեւան: Նոյն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման յայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում Հնդկաստանի վերոնշեալ քաղաքացիներից մէկը յայտնաբերւել եւ բերման է ենթարկւել:

Պարզւել է, որ վերջինս մի շարք ծանր յանցագործութիւններ (այդ թւում` ահաբեկչութիւն, սպանութիւններ) կատարելու համար մեղադրւում է Հնդկաստանի քրէական օրէնսգրքի տարբեր յօդւածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրաւապահ մարմինների կողմից նոյնպէս հետախուզւում է ահաբեկչութեան, սպանութեան եւ այլ յանցագործութիւնների կատարման համար, օգոստոսի 14-ին եւս յայտնաբերւել եւ բերման է ենթարկւել Բագրատաշենի սահմանային անցակէտը հատելու փորձ կատարելիս:

Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանաւորւել են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։