Հա

Քաղաքական

24/08/2019 - 08:10

Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը ստեղծւել է 1918 թ. Կ. Պոլսում: ՀՄԸՄ-ը գործում է աշխարհի 5 մայրցամաքների շուրջ 24 երկրներում, ունի 111 մասնաճիւղեր եւ միաւորներ:

ՀՄԸՄ-ն ունի սկաուտական եւ մարզական ուղղութիւններ: Սկաուտական շարժման նպատակն է աջակցել հայ երիտասարդներին բացայայտելու իրենց ֆիզիկական, մտաւոր, զգացական, հասարակական ու հոգեւոր ներուժը, որպէսզի նրանք իբրեւ բարոյակական բարձր արժէքների տէր, հաւատաւոր, առողջ ու արի համագործակցութեան ու ընկերասիրութեան ոգով դաստիարակաւած անհատներ ու քաղաքացիներ, ծառայեն տեղական, ազգային եւ միջազգային համայնքներին՝ ի շահ հայրենիքի:

Տ.Ա.

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։