Հա

Քաղաքական

24/08/2019 - 08:30

Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ կայացած ՀՄԸՄ Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնից յետոյ սկաուտները շքերթով հասել են ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն, որտեղից եւ շարժւել են բանակատեղի:

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութիւնից ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղի աշխատանքները հունաւորելու նպատակով Լիբանանից Արցախ գործուղւած Նարեկ Հանէեանը նշել է, որ բանակումը նպատակ ունի ինքնագիտակցութեան եւ պատասխանատւութեան զգացում փոխանցելու սկաուտներին:

«Սկաուտները խոստում ունեն՝ հաւատարիմ լինել Աստծուն, ծառայել ազգին ու հայրենիքին, միշտ օգնել ուրիշներին եւ գործել իբրեւ պարտականութեան գիտակից արի, վեհանձն մարդ, ինչպէս նաեւ հնազանդւել հայ սկաուտների դաւանանքներին: Վրանային բանակումները ՀՄԸՄ խոստմանը վարժւելու լաւագոյն միջոցներն են»,- իր խօսքում ասել է Նարեկ Հանէեանը:

Նշենք, որ մէկ շաբաթ տեւող բանակումին մասնակցում են 80 սկաուտներ, որոնք այդ ժամանակահատւածում ծանօթանալու են գոյատեւման միջոցներին, պարաններով, փայտերով կայմերի, կամուրջների եւ աշտարակների պատրաստման եղանակներին: Բանակումի ընթացքում կը կազմակերպւեն նաեւ արշաւագնացութիւններ:

 

Լ. Թեւոսեան

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։