Հա

Քաղաքական

29/08/2019 - 10:30

Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

«alikonline.ir» - Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին. տեղեկացնում է «Tert.am»-ը:

Վեհափառ Հայրապետը շնորհակալութիւն յայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելութեան համար՝ գնահատելով ծառայութեան ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու հանդէպ դրսեւորած նրա ջերմ վերաբերմունքը: Նորին Սրբութիւնն անդրադարձաւ երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպէս նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի դեսպանատան միջեւ ձեւաւորւած համագործակցութեանը:

Շնորհակալութիւն յայտնելով գնահատանքի խօսքերի համար` պրն. Սէյէդ Քազեմ Սաջջադին Նորին Սրբութեանը ներկայացրեց Հայաստանում իր քառամեայ ծառայութեան արդիւնքներն ու ձեռքբերումները:

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ դեսպանը անդրադարձան մարդկային կեանքում հոգեւոր, բարոյական արժէքների համահարթեցման, հոգեւոր արժէհամակարգի խաթարման վտանգներին: Առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում կարեւորւեց կրօնների դերակատարութիւնը եւ կրօնական կառոյցների ջանքերի մէկտեղումը: Ընդգծւեց, որ հոգեւոր, բարոյական արժէքների զօրացումով է միայն հնարաւոր դիմագրաւել բոլոր փորձութիւնները եւ աւելի բարի, ապահով ու խաղաղ դարձնել աշխարհը: Խօսւեց նաեւ Իրանի հայ համայնքի հոգեւոր կեանքի մասին:

Հանդիպման աւարտին Նորին Սրբութիւնը  դեսպանին մաղթեց նորանոր յաջողութիւններ իր հետագայ գործունէութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։