Հա

Քաղաքական

31/08/2019 - 10:30

Հանդիպել են ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին եւ ՀՀ առողջապահութեան նախարարը

ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն  ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի պատւիրակութեանը` երկու երկրների առողջապահութեան ոլորտում համագործակցութեան զարգացման ուղիները քննարկելու եւ դեսպանին հրաժեշտ տալու` Հայաստանում նրա առաքելութեան աւարտի կապակցութեամբ։ 

«alikonline.ir» - ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն  ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի պատւիրակութեանը` երկու երկրների առողջապահութեան ոլորտում համագործակցութեան զարգացման ուղիները քննարկելու եւ դեսպանին հրաժեշտ տալու` Հայաստանում նրա առաքելութեան աւարտի կապակցութեամբ։ 

Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից, Սէյէդ Քազեմ Սաջջադին նախարարին ներկայացրել է, թէ ինչ համագործակցութիւն է եղել մինչ այժմ Հայաստանի եւ Իրանի առողջապահական ոլորտում: Վերջինս հանդէս է եկել նաեւ մի շարք նոր առաջարկներով, մասնաւորապէս յարաբերութիւնները խորացնել քաղցկեղի կանխարգելման, սկրինինգային ծառայութիւնների ընդլայնման, կրթական փոխանակման ծրագրերի, առողջապահական տուրիզմի, դեղորայքի, բժշկական սարքաւորումների, ակնաբուժական մասնագիտացւած կլինիկայի ուղղութեամբ աշխատանքներ տանելու եւ մի շարք այլ ուղղութիւններով:

Դեսպանը նշել է, որ մեծ ցանկութիւն կայ քաղցկեղի կանխարգելման սկրինինգներ իրականացնելու համար հետազօտական կենտրոն հիմնել Հայաստանում:

Նախարարը նախ շնորհակալութիւն է յայտնել դեսպանին, ապա պատրաստակամութիւն յայտնել այս ուղղութիւններով համագործակցելու եւ նշել, որ ուրախ կը լինի իրանական փորձը կիրառել մեր երկրում:

Վերջում իրանական կողմը նախարար Արսէն Թորոսեանին հրաւիրել է Իրանի Իսլամական Հանրապետութիւն` ծանօթանալու իրենց երկրի առողջապահական համակարգին:

Նախարարը սիրով համաձայնել է եւ ամփոփելով հանդիպումը` Սէյէդ Քազեմ Սաջջադիին շնորհակալութիւն յայտնել կատարած աշխատանքների համար:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն նախագահ Աունի
    Այցելութիւն նախագահ Աունի

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը սեպտեմբերի 19-ին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի՝ ողջունելու համար Մեծն Լիբանանի հռչակման 100-ամեակի ձեռնարկներու մեկնարկին առիթով անոր կատարած յայտարարութիւնները:

  • Հանդիպել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարները
    Հանդիպել են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարները

    Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Մասիս Մայիլեանի հետ։

  • ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ
    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցութեան ներկայացուցիչների հետ

    ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի բանակցութիւններն Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ շարունակւում են:

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։