Հա

Քաղաքական

03/09/2019 - 14:00

Նիկոլի պոպուրին՝ որ «թալան-թալան»-ը դառնում է մանտրայ, վերջը իշխանութեան ես գալիս

Լրագրող եւ հրապարակագիր Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ռոբերտ Քոչարեանի տարեդարձի շնորհաւորանքներն ու դրանց մէջ նրա ձեռքբերումների թւարկումը մի նոր ստրեսի մէջ գցեցին Նիկոլ Փաշինեանին, որ որպէս թերապեւտիկ միջոց իր պատանեկութիւնից մինչեւ հասուն տղամարդ ելոյթների պոպուրին մոնտաժեց, որտեղ փչացած ձայնապնակի պէս տարբեր տարիքներում կրկնում էր նոյն բանը՝ թալանել են, կը պատժենք, ամբողջ թալանածը յետ կը բերենք, ու մէկ էլ բանտից դուրս գալու ու ընտնիքի անդամների հետ ողջագուրւելու երկար տեւող յուզիչ տեսարանը։

«alikonline.ir» - Լրագրող եւ հրապարակագիր Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ռոբերտ Քոչարեանի տարեդարձի շնորհաւորանքներն ու դրանց մէջ նրա ձեռքբերումների թւարկումը մի նոր ստրեսի մէջ գցեցին Նիկոլ Փաշինեանին, որ որպէս թերապեւտիկ միջոց իր պատանեկութիւնից մինչեւ հասուն տղամարդ ելոյթների պոպուրին մոնտաժեց, որտեղ փչացած ձայնապնակի պէս տարբեր տարիքներում կրկնում էր նոյն բանը՝ թալանել են, կը պատժենք, ամբողջ թալանածը յետ կը բերենք, ու մէկ էլ բանտից դուրս գալու ու ընտնիքի անդամների հետ ողջագուրւելու երկար տեւող յուզիչ տեսարանը։

Փչացած ձայնապնակը իր դերը խաղաց, վերջը մանկությեան երազանքը կատարւեց, երկրի ղեկավար դարձաւ, սակայն թէ ուր է այդ թալանածի վերադարձը, չի երեւում, միայն մանր մունր գումարներ բիւջէ բերւեց, որ նախորդ իշխանութիւնների ժամանակ էլ էին արւում՝ երբ յայտանաբերում էին խոշոր իւրացումներ, պաշտօնեային ստիպում էին բիւջէ մուծւել, միայն թէ այդ մասին գովազդային հոլովակներ չէին թողարկում։

Նախ ձեւակերպելը թէ ինչ է թալանը (օրինակ, քանի որ բոլշեւիկները սեփականութիւնը մարդուն շահագործելու միջոց էին համարում, նրանց համար թալան էր գրեթէ ամէն սեփականութիւն, եւ յեղափոխութիւնից անմիջապէս յետոյ սեփականզրկում սկսեցին՝ էքսպրոպրիացիա)։

Յետսովետական Հայաստանում սովորաբար թալան էին անւանում սեփականաշնորհումները (օրինակ՝եթէ հաստոցները մետաղի ջարդոնի վերածելու խաթեր գործարան սեփականշնորհելը թալան է, ապա խնդրեմ, իրենց «գործ տւող» Սիլւա Համբարձումեանը ասում է, որ Իրանում մետաղի ջարդոն ծախելով է հարստացել): Բայց հիմա պարզ չի, «Իմ քայլ»-ի համար բոլոր սեփականաշնորհումնե՞րն են թալան, թէ դրանց մի մասը, թէ՞ սեփականշնորհման մէջ ընդհանրապէս թալան չկայ: Երբ կառավարութիւնը նախորդ իշխանութեան սեփակնաշնորհած օբիեկտները հաստատեց, պարզ դարձաւ որ «Իմ քայլ»-ը սեփակնաշնորհումը թալան չի համարում։

Հանք շահագործելը թալա՞ն է, թէ՞ ոչ։ Ամուլսարի ու Թեղուտի վերագործարկումից պարզ դարձաւ որ գոնէ հանքարդիւնաբերութիւնը «Իմ քայլ»-ի համար թալան չի։

Ուրեմն տակը ի՞նչ մնաց, բիւջէիիւրացումնե՞րը, պետական գնումնե՞րը, եթէ սրանք են միայն, ապա եթէ նոյնիսկ ամբողջը պարզեն ու յետ բերեն, ի՞նչքան գումար կը լինի, կարծես այնքան էլ տպւաորիչ թիւ կարող է չլինե՞լ։

Ինչեւէ, թող պարզեն։ Թալանը սահմանելուց յետոյ, թալանածը յետ բերելն էլ ինտելեկտուալ աշխատանք է, պրոֆեսիոնալիզմ, թալանչիներին պարզելը, ապա որոնողական աշխատանք տանել աշխարհի ֆինասական ծակուծուկերում եւ այլն, եւ այլն։ Սակայն ինքնասիրահարւած նարցիսները, որ ֆէյսբուքում ճտացնում են սեփական լուսանկարը ձեւաւորելով ազգանւէր աշխատանքը պատմող մի քանի տողով, ինչպէս այլ, այնպէս էլ այս բնագաւառում ընդունակութիւն չունեն որեւէ գործ անելու, ուղղակի չեն կարող նախ բացատրել թէ թալանը ինչ է, ապա բացայայտել իրենց բացատրածը։ Իսկ այն ինչ չեն հասկանում ու չեն կարող, կասկածելի է թէ նաեւ ուզում են անել։

Նիկոլի բախտը բերեց, որ Սաշիկ Սարգսեանը 50 միլիոն դոլարը հայկական բանկից չէր հասցրել տանել, թէ չէ միտինգներին ոչ մի ձեռքբերում չէր կարող ասել։ Բայց նոյնիսկ չկարողացան ասել թէ դա ի՞նչ 50 միլիոն էր, որտեղի՞ց էր, մտնո՞ւմ էր արդեօք իրենց թալանի չեղած սահմանման մէջ։

Ուրեմն, «թալան-թալան», «բռնենք, յետ բերենք» վանակարկումների իմաստը ո՞րն էր. միայն վանկարկողի օգուտը՝ մասսաների ծափերը շահել, որ իրենց իշխանութեան բերէին»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։