Հա

Քաղաքական

04/09/2019 - 09:50

«Ընդունել ենք ԼՂԻՄ դուրս բերումը ոչ թէ Խորհրդային Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ սահմանադրութեան 53-րդ յօդւածով եւ միջազգային իրաւունքով». Բալասանեանը յակադարձում է Փաշինեանին

Իրականութեանը չեն համապատասխանում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները, որ սեպտեմբերի 2-ը Սովետական Ադրբեջանից Արցախի անկախութեան հռչակման օրն է. «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը:

«alikonline.ir» - Իրականութեանը չեն համապատասխանում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները, որ սեպտեմբերի 2-ը Սովետական Ադրբեջանից Արցախի անկախութեան հռչակման օրն է. «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը:

«Պէտք է Նիկոլ Փաշինեանը եւ նմանատիպ մնացած այլ քաղաքական ուժերը կամ անհատները լուրջ ուսումնասիրեն՝ միջազգային իրաւունքով, միջազգային օրէնքով մինչեւ 1988 թւականը եւ ԽՍՀՄ սահմանադրութեան մանաւանդ 53-րդ յօդւածը, որով առաջնորդւել է Արցախում ապրող բնակչութիւնը, քաղաքացիները, այսինքն՝ արցախահայութիւնը»,- ասաց Բալասանեանը:

Ըստ նրա՝ իրենք՝ արցախցիները,  առաջնորդւել են ԽՍՀՄ սահմանադրութեան 53-րդ եւ յօդւածով, ե՛ւ միջազգային իրաւունքով:

«Եւ լաւ կը լինէր, որպէսզի այդ մարդիկ ուսումնասիրէին ե՛ւ գերագոյն խորհրդի Հայաստանի Հանրապետութեան այդ որոշումները, ե՛ւ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի որոշումները: Մենք այդ ժամանակ, երբ որոշումները ընդունեցինք, ընդունել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս բերումը ոչ թէ Խորհրդային Ադրբեջանից, այլ մենք առաջնորդւել ենք այդ օրէնքներով:

Ասեմ աւելին, բայց այնուհետեւ արդէն 88-91 ժամանակահատւածը պէտք է ուսումնասիրել, եւ մենք դրա դիմաց ստացանք պատերազմ Խորհրդային Ադրբեջանի կողմից: Արդէն իսկ 92 թւականի օգոստոսի վերջին Ադրբեջանը անկախացաւ, դուրս եկաւ Խորհրդային միութեան կազմից արդէն իսկ հռչակում յայտարարած Ադրբեջանը պատերազմ յայտարարեց եւ սկսեց այդ լայնածաւալ, լայնամասշտաբ պատերազմական գործողութիւնները: Ինչո՞ւ փոխւեցին այն որոշումները, մենք տեսանք, որ իրավիճակի փոփոխութիւն կար, եւ այսօր խօսել ինչ-որ թեմաների շուրջ, ես համոզւած եմ եւ վստահ եմ, որ չի կարելի նմանատիպ քաղաքական յայտարարութիւններ անել»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։