Հա

Քաղաքական

05/09/2019 - 11:20

«Փաշինեանը խիստ վտանգաւոր յայտարարութիւն է անում, նա կասկածի տակ է դնում Արցախում 28 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրութիւնները». Վ. Բալասանեան

Նիկոլ Փաշինեանը խիստ վտանգաւոր յայտարարութիւններ է կատարում, թէ՛ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի, թէ՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի իշխանութեան ժամանակ ԱՀ իշխանութիւնները գործել են առանց որեւէ ազդեցութեան, մեր ինքնիշխանութիւնը եղել է բարձր մակարդակի վրայ, ԱՀ-ՀՀ իշխանութիւնների յարաբերութիւնները միշտ եղել են բարիդրացիական, միշտ կողմնորոշւել են օրէնքներով:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը խիստ վտանգաւոր յայտարարութիւններ է կատարում, թէ՛ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի, թէ՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, թէ՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսեանի իշխանութեան ժամանակ ԱՀ իշխանութիւնները գործել են առանց որեւէ ազդեցութեան, մեր ինքնիշխանութիւնը եղել է բարձր մակարդակի վրայ, ԱՀ-ՀՀ իշխանութիւնների յարաբերութիւնները միշտ եղել են բարիդրացիական, միշտ կողմնորոշւել են օրէնքներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ազգային անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը՝ անդրադառնալով Փարիզում լոյս տեսնող Nouvelle d'Arménie պարբերականին տւած հարցազրոյցում հնչեցրած յայտարարութեանը, թէ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ որոշակի հարցերում կայ անհամաձայնութիւն:

«Նիկոլ Փաշինեանը կասկածի տակ է դնում Արցախում 28 տարիների թէ՛ ՏԻՄ, թէ՛ ԱԺ ընտրութիւնները, թէ՛ նախագահական ընտրութիւնները, մենք չենք ընդունում նմանատիպ յայտարարութիւնները, եւ ցանկալի է, որպէսզի ՀՀ իշխանութիւնները՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ճշտումներ մտցնեն իրենց քաղաքական յայտարարութիւնների մէջ»,- նշեց նա:

Վիտալի Բալասանեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանի՝ ԱՀ այցելութիւնների ժամանակ, երբ ինքը դեռ ԱԽ քարտուղար էր, իրենք առաջարկել են, որ ԱՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ քննւի միջպետական պայմանագիր:

«Խնդիրը հէնց սա է, այդ կարեւոր փաստաթուղթը չունենալով՝ մենք անձնաւորում եւ կասկածի տակ ենք դնում մեր ընդհանուր համագործակցութիւնը թէ՛ քաղաքական, թէ՛ տեսական, թէ՛ ռազմական եւ թէ՛ այլ բնագաւառներում: Հիմա կարող են հարց հնչեցնել՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի ժամանակ չենք կնքել այդ ռազմավարական միջպետական պայմանագիրը, բայց ժամանակները փոխւել են»,- ասաց Բալասանեանը:

Յարակից լուրեր

  • Արթուր Վանեցեանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինեանին
    Արթուր Վանեցեանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինեանին

    «Հրապարակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Լոս Անջելէսում լրագրողների հետ երեկւայ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ. «Ինքը, դէ իւրէ լինելով ԱԱԾ տնօրէն, ըստ էութեան յայտարարութիւն է անում իր գերագոյն հրամանատարի դէմ, եւ լինելով վարչապետին ենթակայ մարմին, յայտարարութիւն է անում իր ղեկավարի դէմ, դրանից աւելի մեծ անարգանք սպայի պատւին չկայ: Յետոյ իմացայ, որ ծառայութեան կայքում է տեղադրւել այդ նիւթը: Հանել են, բա ի՞նչ պիտի անէին, բա պիտի շարունակէր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը:

  • Արցախում հակառակորդը դիւերսիոն փորձ է կատարել եւ յետ շպրտւել՝ թողնելով մէկ դիակ
    Արցախում հակառակորդը դիւերսիոն փորձ է կատարել եւ յետ շպրտւել՝ թողնելով մէկ դիակ

    Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւ-արեւելեան հատւածում տեղակայւած մարտական դիրքերից մէկի ուղղութեամբ հակառակորդը ձեռնարկել է դիւերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է  Արցախի ՊԲ մամուլի ծառայութիւնը:

  • Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»
    Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

    Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

  • Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…
    Փաշինեանը կու գայ… Փաշինեանը կու գայ…

    Շուտով, Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Լոս Անճելըս կը հասնի, աւելի ճիշդ պիտի ժամանէ։

    Արդէն շաբաթներէ ի վեր հայրենի եւ Սփիւռքի եւ յատկապէս Քալիֆորնիոյ հայ մամուլն ու հայկական հեռատեսիլի գրեթէ բոլոր կայանները, ամէնօրեայ յիշեցում-ծանուցումներ կը կատարեն, նոյնիսկ վարչապետի խօսք-հրաւէրով։

  • Նախագահ Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ անկախութեան 28-րդ տարեդարձի առիթով
    Նախագահ Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել ՀՀ անկախութեան 28-րդ տարեդարձի առիթով

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ՀՀ անկախութեան 28-րդ տարեդարձի առիթով, շնորհաւորական ուղերձներ է յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։