Հա

Քաղաքական

05/09/2019 - 11:30

«Եթէ Հայաստանի եւ Արցախի միջեւ անհամաձայնութիւններ կան, դրանք պէտք է փակ դռների յետեւում քննարկել ու համաձայնութեան գալ». ԼՂ ԱԺ փոխնախագահը՝ Նիկոլ Փաշինեանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, թէ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ անհամաձայնութիւն կայ, վտանգաւոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, թէ դժւարանում է ասել՝ որ հարցերի մասին է խօսում ՀՀ վարչապետը, ինչ նկատի ունի անհամաձայնութիւն ասելով:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, թէ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ անհամաձայնութիւն կայ, վտանգաւոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, թէ դժւարանում է ասել՝ որ հարցերի մասին է խօսում ՀՀ վարչապետը, ինչ նկատի ունի անհամաձայնութիւն ասելով: Հարցին, թէ Արցախը Հայաստանի հետ բոլոր հարցերում համաձա՞յն է, նա ասաց, որ չկայ մի հարց, որի շուրջ հնարաւոր չէ նստել, քննարկել ու համաձայնութեան գալ:

Վահրամ Բալայեանը ենթադրեց, որ գուցէ Արցախի ներկայիս իշխանութիւնների ու Հայաստանի նախկին իշխանութիւնների համագործակցութիւնն է Փաշինեանին ստիպել նման յայտարարութիւն հնչեցնել:

«Ես լսել եմ, որ անհամաձայնութիւններ կան: Նոյնիսկ մամուլում կարդացել եմ, որ պահանջում են Բակօ Սահակեանի հրաժարականը, բայց ես չգիտեմ, թէ կոնկրետ ինչ հարցերի շուրջ անհամաձայնութիւն կայ»,- ասաց նա:

Միաժամանակ, ԱՀ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Նիկոլ Փաշինեանի այս միտքը կարող է օգտագործւել Ադրբեջանի կողմից: «Ես դէմ եմ նման յայտարարութիւններին: Արցախի իշխանութիւններին մի քանի ամիս է մնացել: Խօսել, լրագրողների ուշադրութիւնը հրաւիրել, Ադրբեջանի ձեռքին խաղաթուղթ տալ... Ընտրութիւնները կը լինեն, առաջ կը շարժւենք, ի՞նչ կարիք կայ նման յայտարարութիւնների: Բաքուն կարող է հազար ու մի բան ընթերցել նման մտքերի տակ, ասել՝ այ տեսէք, թէ ինչեր է ասում Հայաստանը: Սա վատ է: Ցաւօք, մենք չենք կարողանում երկու երկրների հանգամանքը լաւ օգտագործել: Ի՞նչն է խանգարում համատեղ հանդէս գալ միջազգային հանրութեան առջեւ ու առաջ շարժւել: Չենք կարողանում օգտագործել սա»,- նշեց ԱՀ ԱԺ փոխնախագահը:

Բալայեանը նկատեց, որ եթէ կան որոշակի անհամաձայնութիւններ, դա պէտք է փակ դռների ներսում քննարկել, համաձայնութեան գալ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։