Հա

Քաղաքական

08/09/2019 - 09:10

Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրութիւնները. Առաջադրւել է 415 թեկնածու, որից 5-ը՝ Ստեփանակերտում

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 8:00-ին, Արցախում բացւել են ընտրատեղամասերը եւ մեկնարկել են ՏԻՄ ընտրութիւնները: Ընտրատեղամասերը կը փակւեն ժամը 20:00-ին:

«alikonline.ir» - Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 8:00-ին, Արցախում բացւել են ընտրատեղամասերը եւ մեկնարկել են ՏԻՄ ընտրութիւնները: Ընտրատեղամասերը կը փակւեն ժամը 20:00-ին: Տեղեկացնում է News.am-ը:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրւած Դաւիթ Սարգսեան, Արմէն Յակոբեան, Գրիգորի Սահակեան, Արեգ Աւագեան եւ «Ինքնութիւն եւ միասնութիւն» կուսակցութեան կողմից առաջադրւած Արայիկ Աւանէսեան:

Դաւիթ Սարգսեանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերութեան տնօրէնը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմէն Յակոբեանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակեանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարւայ դաշտային հրամանատար, Արեգ Աւագեանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայութեան պետն է, Արայիկ Աւանէսեանը «Ինքնութիւն եւ միասնութիւն» կուսակցութեան համահիմնադիրներից է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։