Հա

Քաղաքական

17/09/2019 - 10:00

«Փաշինեանը վախեցնում է, նա չի ցրի խորհրդարանը, բայց «Իմ քայլից» ոմանք վաղուց են նոր տէրեր փնտրում». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցութիւնը Նիկոլ Փաշինեանի զայրոյթն է առաջացնում արդէն։ Մենք գրել էինք, որ պայթիւններն անխուսափելի են, երեկւայ իր ասուլիսում Փաշինեանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամէն ինչ հնարաւոր համարելով։

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցութիւնը Նիկոլ Փաշինեանի զայրոյթն է առաջացնում արդէն։ Մենք գրել էինք, որ պայթիւններն անխուսափելի են, երեկւայ իր ասուլիսում Փաշինեանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամէն ինչ հնարաւոր համարելով։

Ի դէպ, մեր տեղեկութիւններով, այս յայտարարութիւնը որոշ իմքայլականների շրջանում բուռն քննարկման հարց է դարձել։ Ոմանք, իրենց գլխի գալիքը կանխազգալով, արդէն վաղուց են նոր տէրեր փնտրում (Փաշինեանը բաց տեքստով մի քանի անգամ խմբակցութեան նիստերի ժամանակ ասել է, որ եթէ հակասութիւնները հասնեն գագաթնակէտին, կը մտածի նոր խորհրդարան ձեւաւորելու մասին)։

Սակայն փաստն այն է, որ եթէ վաղը Փաշինեանը որոշի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնել, չի կարող ունենալ այսպիսի մեծամասնութիւն, կը զրկւի խորհրդարանական յենարանից, որքան էլ այն այսօր բզկտւած է ու անմիաբան»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։