Հա

Քաղաքական

17/09/2019 - 10:30

«Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահին սպասում ենք Երեւանում». Նիկոլ Փաշինեան

Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասում ենք Երեւանում։ Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասում ենք Երեւանում։ Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին։

«Հանդիպում եղել է, եւ մենք հոկտեմբերի 1-ին էլ ենք սպասում նրան Երեւանում։ Դուք գիտէք Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է ձեւաւորւել։ Եւ այդ պայմանաւորւածութիւնների իրագործումը նաեւ որոշակիօրէն կապւած է Իրանի շուրջ ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակին։ Գործում են կոնկրետ պատժամիջոցներ, եւ այդ պատժամիջոցները որոշակի խոչընդոտներ են ստեղծում։ Իրան կատարած իմ այցից անցել է մի քանի ամիս, այս ընթացքում մի քանի անգամ փոխադարձ այցելութիւններ ու շփումներ են եղել եւ մենք աշխատում ենք մեր պայմանաւորւածութիւնները կեանքի կոչելու ուղղութեամբ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Հարցին՝ արդեօք եղել են պայմանաւորւածութիւններ, որոնք այս մի քանի ամիսների ընթացքում իրագործւել են. «Որոշակի պայմանաւորւածութիւններ կեանքի են կոչւել, եւ որոշակի պայմանաւորւածութիւններ կեանքի կոչւելու փուլում ե։ Ամէն ինչ կախւած է միջազգային կոնիւկտուրայից, որովհետեւ մենք հասկանում ենք, որ դրա հետ կապւած շատ մեծ պրոբլեմներ կան»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։