Հա

Քաղաքական

19/09/2019 - 09:00

Դոնալդ Թրամփը յայտնել է ազգային անվտանգութեան հարցերով նոր խորհրդականի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնում Ջան Բոլթոնին փոխարինող թեկնածուի անունը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնում Ջան Բոլթոնին փոխարինող թեկնածուի անունը:

Նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնն այսուհետ կը զբաղեցնի պատանդների հարցերով յատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Օ'Բրայէնը:

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ Ռոբերտ Օ'Բրայէնին, որը ներկայում Պետքարտուղարութիւնում աշխատում է որպէս պատանդների հարցերով նախագահի յատուկ ներկայացուցիչ, նշանակելու եմ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդականի պաշտօնում: Ես երկար եմ աշխատել Ռոբերտի հետ: Նա հոյակապ կաշխատի»,- իր թւիթերեան էջում գրել է Թրամփը:

Յիշեցնենք, որ Բոլթոնին ախատանքից հեռացնելու մասին Թրամփը յայտարարել էր օրեր առաջ՝ նշելով, որ որոշ հարցերի շուրջ տարաձայնութիւններ ունի նրա հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։