Հա

Քաղաքական

22/09/2019 - 09:30

Պօղոսեան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք եւ Հայաստանի, եւ Արցախի Հանրապետութիւն»

Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

«alikonline.ir» - Անկախութեան 28 տարիների ընթացքում ձեռք բերածի, բացթողումների եւ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին Sputnik Արմենիան զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանի հետ։

Թեւան Պօղոսեանի կարծիքով` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 28 տարիներից ամէն տարին էլ ձեռքբերում է։

«Ունենք մեծացած Հայաստան, որովհետեւ ունենք ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւն, ե՛ւ Արցախի, իսկ դա միասնական Հայաստանն է։ Ունենք գիտակցութիւնը, որ այս խնդիրները տանելու ենք առաջ, ու բոլորս ենք դա անելու։ Ունենք տարբեր ճիւղերում որոշ զարգացումներ, կարելի է դրանք տարբեր կերպ գնահատել։ Ունենք երկիր, որը փորձում է զարկ տալ ու զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները։ Ունենք, մարդիկ, որոնք հպարտանում են ՀՀ քաղաքացի լինելով, ունենք սփիւռք, որը հպարտանում, որ կայ Հայաստանի Հանրապետութիւնը։ Այս ամէնը ձեռքբերումներն են»,- փաստում է Թեւան Պօղոսեանը։

Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա Պօղոսեանի խօսքով, կարելի է հազար ու մի բան թւարկել, որ ա՛յ կը ցանկանայինք, որ այսպէս լինէր, բայց չենք հասել դրան։

«Ամէն մարդ իր համար իր երազածն է նկարագրում։ Այդուհանդերձ, կայ Հայաստանի Հանրապետութիւն, որը 28 տարեկան է, եւ լինելու է յաւէրժ։ Իսկ բացթողումների վրայ ուղղակի պէտք է աշխատել»,- ասում է Պօղոսեանը։

Ինչ վերաբերում է հարցին, թէ որքանով կարող են ներկայ իրաւաքաղաքական գործընթացները ստւերել անկախութեան տօնի հերթական տարեդարձը, երբ քրէական հետապնդում է իրականացւում ՀՀ-ի անկախութեան ակունքներում կանգնած գործիչների նկատմամբ, Թեւան Պօղոսեանն ասաց, որ 1991 թւականից ի վեր եղել են դէպքեր, երբ երկրում քաղաքական լարւածութիւն է եղել։

«Երեւի չի եղել այդպիսի մի տարի` 1991 թւականից ի վեր, որ տարբեր մարդիկ չեն նկարագրել իրավիճակներ, որ հետապնդւում են քաղաքական նպատակներով, եւ այդպէս կարելի է թւարկել մինչեւ այսօր։ Խնդիրն այն է, որ մենք նշում ենք, որ անցած 28 տարիների ընթացքում եղել են այդպիսի երեւոյթներ, բայց դրանք յաղթահարելով պէտք է առաջ շարժւենք»,- փաստում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պօղոսեանն ասում է, որ շատ է երազում այն օրւայ մասին, երբ կարձանագրենք, որ այլեւս նման բան չկայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։