Հա

Քաղաքական

06/10/2019 - 08:10

Երեւանում յարձակւել են Հայելի ակումբի վրայ

Յարձակւել են «Հայելի» ակումբի վրայ, ձւեր նետել դռներին:

«alikonline.ir» - Յարձակւել են «Հայելի» ակումբի վրայ, ձւեր նետել դռներին:

«Հրապարակ» կայքը հաղորդում է, որ երէկ երեկոյեան 4 անձ՝ Դաւիթ Յովհաննիսեանը, Սարգիս Մանուկեանը, Արտակ Մարգարեանը եւ Հայկ Ստեփանեանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։

Նրանք ձւեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դաւիթ Յովհաննիսեանն ասել է, որ պահանջում է փակել լրատւամիջոցը։

Նման ակցիայի պատճառը, նրանց խօսքով, Hayeli.am կայքով հրապարակւած «Ալիեւի ուշացած, բայց յուժկու պատասխանը Փաշինեանին» վերտառութեամբ յօդւածն է։

Ակցիայի մասնակիցների խօսքով՝ նրանք պատրաստւում էին նոյնը անել ակումբի ներսում, եթէ դուռը բաց լինէր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։