Հա

Քաղաքական

06/10/2019 - 10:10

Յակոբեան. «Եթէ բանակցային գործընթացում առաջխաղացում չկայ, բացարձակապէս անսպասելի չէ»

Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է ղարաբաղեան խնդրի կարգաւորման գործընթացին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է ղարաբաղեան խնդրի կարգաւորման գործընթացին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններին:

Յակոբեանի կարծիքով՝ եթէ ղարաբաղեան հակամարտութեան բանակցային գործընթացում առաջխաղացում չկայ, բացարձակապէս անսպասելի չէ:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ Մադրիդեան սկզբունքները չեն կարող կարգաւորման հիմք հանդիսանալ, որովհետեւ Հայաստանի շահն այդտեղ չի երեւում, ուստի չի կարող մեզ համար ընդունելի լինել անկախ նրանից, թէ ինչ են յայտարարում»,- ասում է նա:

Սոչիում կայացած «Վալդայ» ակումբի հաւաքի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել էր, որ Ղարաբաղեան հակամարտութեան լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակւել է։ Լաւրովի խօսքով` կողմերը յայտարարութիւններ են անում, որ Արցախը Հայաստան է, իսկ դա չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ, անդրադառնալով ԼՂ հակամարտութեանը եւ հակադարձելով Փաշինեանի յայտարարութեանը, ասել էր, որ «Ղարաբաղը Ադրբեջանն է»:

«ՌԴ արտգործնախարար Լաւրովը փաստում է, որ անվտանգութեան եւ խաղաղութեան երաշխիքը շփման գօտում հէնց Ռուսաստանն է՝ յաւելելով, որ իրենք ամէն ինչ անելու են, որպէսզի սրացումներ չլինեն: Հաւանականութիւնն էլ շատ քիչ է, որ կը սկսւեն լայնածաւալ ռազմական գործողութիւններ»,- նշում է Յակոբեանը:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ պէտք է փորձել վերադառնալ բանակցութիւնների սեղանի շուրջ, ոչ թէ հանդէս գալ յայտարարութիւններով: Ընդ որում՝ երկու կողմի յայտարարութիւններն էլ աչքի են ընկնում կոշտ հռետորաբանութեամբ:

Յակոբեանը չի տեսնում որեւէ լուրջ հնարաւորութիւն, որ զուտ բանակցային գործընթացում, գոնէ այն փաստաթղթի շրջանակում, որը դրւած է սեղանին, լինեն արագ առաջխաղացումներ: Պարզապէս ձգտում են ապահովել դրական ֆոն, որպէսզի հետագայում հիմք լինի աւելի լուրջ համագործակցութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։