Հա

Քաղաքական

07/10/2019 - 08:40

Երեւանի Հանրապետութեան հրապարակում կայացել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգ

Երէկ՝ երեկոյեան Երեւանի Հանրապետութեան հրապարակում  կայացել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք տեղեկատւական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադէպ մեգանախագծով համերգը, որի ընթացքում «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագոյն տեխնոլոգիաները:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան Երեւանի Հանրապետութեան հրապարակում  կայացել է հոկտեմբերի 6-9-ին կայանալիք տեղեկատւական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող աննախադէպ մեգանախագծով համերգը, որի ընթացքում «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագոյն տեխնոլոգիաները. տեղեկացնում են Համաժողովին ընդառաջ ձեւաւորւել էր նւագախումբ, որն առաջին անգամ բեմում էր «WCIT-2019»-ի հանդիսաւոր բացման նպատակով եւ ի շարս համաշխարհային գլուխգործոցների՝ պատմութեան մէջ առաջին անգամ նւագախումբը կատարել է նաեւ արհեստական բանականութեան ստեղծած երաժշտութիւնը։

Համերգի շրջանակում, կատարումներով հանդէս է եկել «Գրեմմի»-ի մրցանակակիր DJ Արմին վան Բիւրէնը:

Նշենք, որ «WCIT» նւագախումբը համախմբում է աւելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Միւսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հիւրընկալած 14 երկրները՝ Կանադան, Հոլանդիան, Մալայզիան, ԱՄՆ-ը, Յունաստանը, Թայւանը, Իսպանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Դանիան, Մեքսիկան, Բրազիլիան, Աւստրալիան եւ Հնդկաստանը։

Համերգին ներկայ է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։