Հա

Քաղաքական

07/10/2019 - 10:30

Զգուշացնում է «Իմ քայլը» ՝ իշխանութեանը քննադատողները անպաշտպան են լինելու

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է ««Իմ քայլ»-ի պատգամաւոր Վահագն Թէոսեանը «Հայելի» ակումբի դէմ վանդալիստական յարձակմանը արձագանքել է «Մարդի՛կ, մի՛ հրահրէք ատելութիւն ինքներդ ձեր նկատմամբ: Մի-հը-րահ-րէ՛ք»:

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է ««Իմ քայլ»-ի պատգամաւոր Վահագն Թէոսեանը «Հայելի» ակումբի դէմ վանդալիստական յարձակմանը արձագանքել է «Մարդի՛կ, մի՛ հրահրէք ատելութիւն ինքներդ ձեր նկատմամբ: Մի-հը-րահ-րէ՛ք»:

Այս պատասխանը հիանալիօրէն բացայայտում է նոր իշխանութեան իրական դէմքը, որ ինքը իշխանութիւն է միայն իր թիմի համար, եւ պատասխանատու չի ուրիշների, մանւանդ նրանց անվտանգութեան համար, ովքեր իրենց քննադատում են, աւելին, ոչ միայն պատասխաանտու չեն, այլեւ զգուշացնում են որ «մենք ասում ենք Նիկոլ, հասկանում ենք ժողովուրդ, մենք ասում ենք ժողովուրդ, հասկանում ենք Նիկոլ», եւ եթէ Նիկոլին քննադատէք հասարակութեան տիղմը կը խեղդի ձեզ, չէ՞ք ուզում խեղդւել «Մի-հը-րահ-րէ՛ք»։

Այսպիսի խոստովանութիւնը աւելի յստակ է ցոյց տալիս թէ ինչ նկատի ունէր ՍԴ նախագահ Հրայր Թովմմասեանը որ ասում էր՝ սահմանին խրամատ եմ պահում։

Մի խրամատ որի վրայ գրոհում են եւ ուժային կառուցները, եւ գործադիր իշխանութիւնը, եւ հասարակական տիղմը։ Այդպէս միայն վերջին երկու օրերին 2 գրոհ եղաւ՝ ԱԺ-ն նրան պաշտօնանկ անելու որոշմամբ գրոհեց, երէկ էլ նրանց խունվէյբինները Թովմասեանի քրոջ հաստատութեան վրայ գրոհեցին, «Հայելի» ակումբի վրայ յարձակւած վանդալիստները պարզ ասում են. «Անժելա Թովմասեանը Հրայր Թովմասեանի քոյրն է, Հրայր Թովմասեանը, ժողովուրդ ջան, մեր սահմանդրական դատարանի նախագահն է, երկուսն էլ փասափուսեքը պիտի հաւքեն գնան Ադրբեջան»։

Այս գրոհը արդէն մի քանի ամիս է գնում է, մի կողմից երկրի առաջին դէմքն է հրապարակային սպառնալիքներ թափում, ապա նրա ենթակայ կառոյցներն են հետապնդում Թովմսեանին, նրա հարազատներին, նրա հետ առնչութիւն ունեցող անձանց, ապա խունվէյբիներն են մի քանի օր գրոհում ՍԴ-ի վրայ՝ քաշքշում դատաւոր Գիւլումեանին, ապա ԱԺ-ում 37 թւի ոճով Թովմասեանին որպէս ժողովրդի թշնամի դատապարտող ելոյթների հեղեղ է թափւում, որն էլ հրահրեց «Հայելի» ակումբի վրայ հունւէյբինների յարձակումը։ Եւ այս ամբողջ գրոհին դիմադրում է գրեթէ միայնակ Հրայր Թովմասեանը, առանց համալրման յոյսի։

Եթէ այս խրամատը գրաւեն, սահմանը անցնեն, ապա ռեպերեսիաները կը հեղեղեն երկիրը, կը փակւեն նրանց հիմնարկները, բանտեր կը նետւեն նրանք «ովքեր կը հրահրեն ատելութիւն իրենք իրենց նկատմամբ»։

Աշխարհը գնում է այն ուղղութեամբ, որ ազատւի այնպիսի իշխանութիւններից որոնք խտրականութեամբ տարւած ընդունակ չեն պաշտպանել իրենց հակառակորդների, ու նաեւ հասարկութեան իւրաքանչիւր անհատի անվտանգութիւնը, իսկ հայկական յեղափոխութիւնը հակառակ ուղղութեամբ գնաց, սեւ ու սպիտակ բաժանարար գիծը գծեց, որ յանգեցնելու էր ի վերջոյ բռնաճնշումների։

Որ աւելի յստակ լինի թէ Թէոսեանի խօսքը ինչ արմատներ ունի. ինչպէ՞ս կը պատասխանէր երիտթուրք պաշտօնեան նրան ով կը դիմէր իրեն, որ հայերին չկոտորեն. «մի՛ հրահրէք ատելութիւն ինքներդ ձեր նկատմամբ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։