Հա

Քաղաքական

08/10/2019 - 11:30

««Իմ քայլում» բաժանումները գնալով առաւել նշմարելի են դառնում. «ոտի վրայ, ձեռի հետ» ձեւաւորւած ԱԺ-ում այդպէս էլ պէտք է լինէր». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցութեան մէջ բաժանումները գնալով առաւել նշմարելի են դառնում: Խօսքը ոչ թէ ծայրայեղ մօցումների ու ճամբարների բաժանւելու, այլ ամբիցիաներ դրսեւորելու ու դիմացինից աւելի լաւը երեւալու մասին է: Գրեթէ մէկամեայ խորհրդարանականները յաճախ հազիւ են միմեանց տեղը բերում: «Այս պատգամաւորն ո՞վ է»,- շշնջալով հարցնում են կողքինին:

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցութեան մէջ բաժանումները գնալով առաւել նշմարելի են դառնում: Խօսքը ոչ թէ ծայրայեղ մօցումների ու ճամբարների բաժանւելու, այլ ամբիցիաներ դրսեւորելու ու դիմացինից աւելի լաւը երեւալու մասին է: Գրեթէ մէկամեայ խորհրդարանականները յաճախ հազիւ են միմեանց տեղը բերում: «Այս պատգամաւորն ո՞վ է»,- շշնջալով հարցնում են կողքինին:

Իհարկէ, հապշտապ՝ «ոտի վրայ, ձեռի հետ» ձեւաւորւած խորհրդարանում հէնց այդպէս էլ պէտք է լինէր, բայց Ազգային ժողովի ղեկավարութիւնը, օրինակ, կարող էր պատգամաւոր Ռուբէն Ռուբինեանի ասած մերձեցման երեկոներից կազմակերպել, որ գոնէ մեծամասնութեան ներկայացուցիչներն իրար նաեւ անուն-ազգանունով իմանային: «Իմ քայլի» պատգամաւորները իրենք իրենց մէջ բաժանումներ են կատարել՝ բուֆետից դուրս չեկողներ, լրագրողների հարցերին մշտապէս պատասխանողներ, «ճշտով» դատողութիւն անողներ, բաց հարցազրոյց տալուց խուսափողներ, խմբակցությեան ուղեղն ու առաջ մղող ուժը համարւողներ եւ, վերջապէս, լուռումունջներ:

Վերջիններս, թերեւս, ամենախելացիներն են՝ անշառ, գլուխները կախ, գնում-գալիս են նիստերի: Ո՛չ բողոքում են նախկիններից ու ներկաներից, ո՛չ չարախօսում են գործընկերների հասցէին, ո՛չ ցոյց տալու բան ունեն, ո՛չ էլ առանձնապէս ուզում են երեւալ: Թերեւս միւսները հէնց նրանցից պէտք է օրինակ վերցնեն եւ, եթէ անգամ օրէնսդրական գործունէութեամբ աչքի չեն ընկնում, լուռ մնալ սովորեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։