Հա

Քաղաքական

08/10/2019 - 14:00

Ժողովրդավարութիւն ասելիս բանտերը լցւում են, չգիտեմ ինչու է այդպէս

Հրապախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանում նրանք ովքեր քաղաքականութիւն են մտնում դեմոկրատիա, ազատութիւն, մարդու իրաւունքներ գաղափարներով, իշխանութեան գալով, պարզւում է որ լրիւ հակառակն են, սովորական բռնակալներ են։

«alikonline.ir» - Հրապախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանում նրանք ովքեր քաղաքականութիւն են մտնում դեմոկրատիա, ազատութիւն, մարդու իրաւունքներ գաղափարներով, իշխանութեան գալով, պարզւում է որ լրիւ հակառակն են, սովորական բռնակալներ են։

Այդպէս 1988-1990 թւերի շարժման լիդերներն էին ժողովրդավարութիւն, ազատութիւն վանկարկում, Սովետական իշխանութեանը անւանում՝ նոմենկլատուրային բանդիտիզմ, իրենք եկան իշխանութեան, բանդաներ ստեղծեցին ու պետական ահաբեկչութեան անցան, անցանկալի անձանց էին սպանում, թերթեր փակում, փաստաբան ու լրագրող ծեծում, բանտերում խոշտանգում մարդկանց։ իրենց բռնապետութիւնը սահմանեցին նաեւ օրէնսդրօրէն՝ ընդունելով մի ամբողջատիրական սահմանդրութիւն, որով մի անձի՝ նախագահի ձեռքն էր անցնում ամբողջ իշխանութիւնը, դատական համակարգ, դատախազութիւն, ազգային ժողով եւ այլն, շրջանները դարձնելով մարզեր ենթարկեցրին կենտրոնական իշխանութեանը, այդպիսով վերացնելով ապակենտրոն կառավարման համակարգը։ Սա հէնց կոչւում է ամբողջատիրական համակարգ։

1998-ին վերջապէս այդ մղձաւանջային իշխանութիւնից ազատւեց երկիրը։

ՀՀՇ-ին փոխարինած անձինք երբեք ազատութիւնների, մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան մասին ճառեր չէին ասել, եղել էին Սովետական կուսակցական աշխատողներ, ապա անցել պատերազմի միջով, որտեղ ժողովրդավարական գաղափարները այնքան էլ չեն գործում, բայց ժառանգելով մի ամբողջատիրական համակարգ, սկսեցին բարեփոխել այն, 2005-ի սահմանդրութեամբ Երեւանը դարձաւ ինքնակառավարւող համայնք, երկու սահմանդրական փոխփոխութիւններով դատական իշխանութիւնը աւելի անկախութիւն ձեռք բերեց, խնդրեմ, կարող են մասնագէտները ասել, թէ դատական իշխանութեան սահմանդրական եւ ընդհանարպէս օրէնսդրական ի՞նչ բարեփոպխումներ են եղել վերջին 20 տարիներին։ Նաեւ Սահմանդրական դատրանը բացւեց բոլոր քաղաքացիների առաջ, որը, իհարկէ, նեարդայնացնում է վարչապետին, նա հեչ չէր ուզի սահմանդրութիւնը բարեփոխւած լինէր, խնդրեմ, Նիկոլ Փաշինեանի խօսքն է.«Առաջինը լաւ կամ վատ Սահմանադրութիւն էր, երկրորդը՝ հակասահմանադրութիւն: Որովհետեւ առաջինը պետութեան հիմնական օրէնք էր, երկրորդը՝ պետականութեան անկման օրէնք: Էս սահմանադրութիւնը գործադիր իշխանութեան մենաշնորհը ուզում է պետութիւնից վերցնել»։ Այո, ինքը գործադիր իշխանութիւն, իր մենաշնորհն է դատարաններին իշխելը։ Չէ ո՞ր այդ սահմանդրական բարեփոխման շնորհիւ է, որ ՍԴ է դիմում նաեւ նա ում բանտում փակելն ու դատապարտելը վարչապետի համար աւելի կարեւոր է քան, այն որ 2050 թւին Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը աշխարհի առջնութիւնում խաղայ։

Ուրեմն, այդ, այժմ արդէն նախկին իշխանութիւնների ժամանակաշրջանում ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների ու ազատութիւնների անունից հանդէս եկող նոր գործիչներ, նոր շարջումներ նոր ՀԿ-ներ են գալիս, սկսւում է ժողովրդավարական շարաժման երկրորդ փուլը։ Այս նորերը իշխանութիւններին իրենց պիտակներն են կպցնում՝ յանցաւոր ռեժիմ, քրէաօլիգարխիկ համակարգ եւ այլն։ Եւ ահա, 2018-ին այս անգամ էլ այս նոր ժողովրդավարները եկան իշխանութեան եւ սկսեցին ուղղակի խորտակել այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք եղել էին նախոդրերի ժամանակ. Եւրոպայի խորհրդի անդամ երկրում, աշխարհում նախադէպը չունեցող հակաիրաւական ակցիա արեցին ժողովրդավարութեան ամրոց հանդիսացող անկախ դաատական համակարգին հարւածեցին՝ փակելով դատարանների դռները ու դատաւորներին բռնութեան ենթարկելով։ Ակցիայի ենթատեքստն էր՝ ի՞նչ, անկախ դատարա՞ն, ծոծրակիդ յետեւը կը տեսնես, ժողովրդի իշխանութեան մէջ ոչ մի իշխանութիւն անկախ չի կարող լինել, անկախը միայն հակայեղափոխութիւն է, ե՛ւ կառավարութիւն, ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ դատարանը ժողովրդինն են, իսկ ժողովուրդը Նիկոլ Փաշինեանն է։ Զանգւածային բռնաճնշումների դիմաց դեռեւս մի պատնէշ կայ, համարձակներ են յայտնւել(դուխովներ), դատարանի անկախութեան խրամտ են պաշտպանում, չորս կողմից հարւածում են սակայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանը չի յանձնւում։ Եթէ նրան էլ հեռացնեն և ՍԴ-ն «ժողովրդականացնեն», «կանգ ա՛ռ» ասող, զսպող չի լինի, ռեպերեսիաների ալիք է բարձրանալու, իշխանութեան դէմ հանդէս եկողների ազգուտակը կը խառնեն, որ մէջները մի պետական ծառայող գտնեն, ունեցած երկու կոպեկը ապօրինի հարստութիւն գրեն, ու բանտով բերան փակեն։

Յեղափոխական իշխանութեան միակ «գործ»-ը կը լինի այն, որ նախորդ իշխանութեան շրջանը կը յիշւի որպէս լաւ տարիներ։

Ինչպէս ՀՀՇ-ի «ձեռքբերումը» եղաւ այն, որ մարդիկ Սովետը անւանում էին «այն լաւ տարիները»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։