Հա

Քաղաքական

09/10/2019 - 11:00

Ազարի Ջահրոմին հանդիպել է Յակոբ Արշակեանի եւ Տիգրան Աւինեանի հետ

Երեւանում ընթացող Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին երէկ՝ հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանի հետ:

«alikonline.ir» - Երեւանում ընթացող Տեղեկատւական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմին երէկ՝ հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան պաշտօնական կայքից: 

Յակոբ Արշակեանի հետ հանդիպման ընթացքում նախարար Ազարի Ջահրոմին մատնանշել է Իրանի պատրաստակամաութիւնը՝ տեղեկատւական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ համագործակցութեան համար: 

Յակոբ Արշակեանն էլ իր հերթին անդրադառնալով երկկողմ սերտ համագործակցութեանը՝ կարեւորել է այդ համագործակցութեան ընդլայնումը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի հետ հանդիպման ժամանակ, Ազարի Ջահրոմին յաջող եւ արդիւանւէտ է որակել Տեղեկատւական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովը, եւ յոյս է յայտնել, որ երկու երկրները կամրապնդեն համագործակցութիւնը՝ տեղեկատւութեան փոխանակման, ծրագրային ապահովման եւ նորաստեղծ ձեռանրկութիւնների ոլորտներում: 

Փոխվարչապետ Աւինեանն էլ վերահաստատել է ՀՀ պատրաստակամութիւնը՝ աջակցելու նորաստեղծ ձեռնարկութիւններին, շետշտը դնելով թւային ոլորտում համագործակցութեան ամրապնդման վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։