Հա

Քաղաքական

09/10/2019 - 11:10

«Զոհրաբ Մնացականեանի պաշտօնանկութեան հարցն օրակարգում է». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ Նիկոլ Փաշինեանի մօտ մի քանի անգամ բարձրացւել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի պաշտօնանկութեան հարցը: 

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկութիւններով՝ Նիկոլ Փաշինեանի մօտ մի քանի անգամ բարձրացւել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի պաշտօնանկութեան հարցը: 

Թեման կապւած է եղել այս կամ այն խնդրում ունեցած շօշափելի բացթողումների հետ, որոնց կապակցութեամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ: 

Մեր աղբիւրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապէս զայրացած է Արցախեան հարցի հետ կապւած առկայ զարգացումների ու յատկապէս Ռուսաստանի դիրքորոշումների առումով։ 

Այսպէս, օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հանդէս եկաւ բաւական անսպասելի ու կոշտ յայտարարութեամբ՝ նշելով, թէ «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»: 

Յիշատակելով Փաշինեանի յայտարարութիւնը, թէ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Լաւրովը փաստացի հասցէական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցէին: Ընդ որում, երեւի թէ առաջին անգամ:

Եւ ահա, մեր աղբիւրների պնդմամբ, այս յայտարարութիւնից յետոյ զայրացած Փաշինեանը մտադիր է Զոհրաբ Մնացականեանին ազատել ԱԳ նախարարի պաշտօնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարւել Ռուսաստանի հետ եւ լիարժէքօրէն չի ներկայացւել վերոնշեալ յայտարարութեան իմաստն ու ընդհանրապէս Հայաստանի ներկայիս իշխանութիւնների դիրքորոշումները: 

Ի վերջոյ, նորութիւն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանութեամբ մշտապէս աչքի է ընկել Ադրբեջանը»,-գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։