Հա

Քաղաքական

10/10/2019 - 09:20

«Հպարտ եմ Արցախի ճնշւած ժողովրդին պաշտպանելու համար». Իրաքի եզդի ցեղապետ

Պատիւ ունենք ներկայ գտնւելու համաժողովին, որն առնչւում է ոչ միայն հայ, այլեւ ճնշւած բոլոր ազգերին. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց եզդի ցեղապետ Խալեդ Տախիլ Սայեդ Համմոն, որն Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում մեկնում է Արցախ՝ մասնակցելու «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

«alikonline.ir» - Պատիւ ունենք ներկայ գտնւելու համաժողովին, որն առնչւում է ոչ միայն հայ, այլեւ ճնշւած բոլոր ազգերին. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց եզդի ցեղապետ Խալեդ Տախիլ Սայեդ Համմոն, որն Իրաքից ժամանած պատւիրակութեան կազմում մեկնում է Արցախ՝ մասնակցելու «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

 

- Դուք մեկնելու էք Արցախ՝ մասնակցելու «Պրօ Արցախ» համաժողովին: Ինչպէս էք գնահատում ինքնորոշւելու եւ ինքնուրոյն պետութիւն ստեղծելու՝ Արցախի ժողովրդի կամքը:

- Մենք եկել ենք՝ ներկայ գտնւելու համաժողովին Արցախում: Ես պատկանում եմ եզդի համայնքին եւ հպարտ եմ Արցախի ճնշւած ժողովրդին պաշտպանելու համար, ինչպէս մեծ պապս՝ Համմո Շեռռոն, 1915 թ.-ին Իրաքում պաշտպանեց հայերին:

Մենք պատիւ ունենք ներկայ գտնւելու այս համաժողովին, որն առնչւում է ոչ միայն հայ, այլեւ ճնշւած բոլոր ազգերին, որոնք ենթարկւել են ցեղասպանութիւնների, տեղահանութիւնների: Մենք բացարձակապէս դէմ ենք ռասիզմին, մենք՝ եզդիներս, խաղաղասէր ազգ ենք, բայց դա պատճառ է դառնում, որ մեր ազգի հանդէպ ահաբեկչական գործողութիւններ կատարւեն:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում Թուրքիայի գործողութիւնները հայ ժողովրդի հանդէպ՝ նաեւ զուգահեռներ տանելով եզդի ժողովրդի ճակատագրի հետ:

- 1915 թ.-ին շատ հայեր՝ Ցեղասպանութիւնից փրկւած, հասան Իրաք: Մօտ 20 հազար հայ մեծ պապիս հովանու տակ հաստատւեց եզդիական շրջաններում, ինչի պատճառով Օսմանեան կայսրութիւնը ճնշումներ սկսեց նաեւ իմ մեծ պապի դէմ: Օսմանեան կայսրութեան փլուզումից յետոյ Իրաքի կառավարումը ստանձնեց Մեծ Բրիտանիան, եւ իմ մեծ պապը դարձաւ իշխան ու օգնեց հայերին՝ նրանց տրամադրեց հողատարածքներ Սինջար շրջանում: Եւ ինչպէս մենք օգնեցինք հայերին, նրանք էլ մեզ են օգնում. ՀՀ-ն օգնում է եզդիներին եւ նրանց քաջալերում: Եզդիներն էլ Թուրքիայի ձեռքով ցեղասպանութիւն տեսած ազգ են՝ ինչպէս նախկինում, այնպէս էլ ներկայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։