MENU
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Արեւմտեան Ատրպատական այցի շրջանակում, այսօր՝ նոյեմբերի 19-ին հանդիպել է Խոյի քաղաքացիների հետ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ նոյեմբերի 19-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ, Ջերեմի Հանթի հետ:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին են հիւրընկալւել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանն ու ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կյուրեղեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին՝ նկատեց՝ եթէ այս ընտրութիւններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամէն ինչ տանել «սեւերի» եւ «սպիտակների», ապա ամէն ինչ ցաւալի աւարտ կունենայ պետութեան համար։
«Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանն այսօր չի տեսնում յստակ ձեւաւորւող ընդդիմութիւն: Այն, որ ՀՀԿ-ն պէտք է դառնայ ընդդիմութիւն, ըստ նրա, այդպէս էլ պէտք է լինէր: «Բայց նոր ընդդիմութիւն ես այդպէս էլ չտեսայ: Ընդհակառակը՝ բոլորը, կարծես, սէր են խոստովանում Նիկոլ Փաշինեանի ուժին: Այսինքն՝ ասում են, որ մտնենք ԱԺ, էլ աւելի կօժանդակենք: Ես, իհարկէ, ողջունում եմ, որ ուզում են միասնական ուժ կազմել, բայց յիշեցնեմ քաղաքական այիւբէնը՝ եթէ չկայ ուժեղ ընդդիմութիւն, չի կարող լինել ուժեղ իշխանութիւն»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց Ալավերդեանը:
Ցաւում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականութեան կարեւոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրայ: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին յայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնեսին, երէկ՝ նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:
Ադրբեջանի մօտ վհատութեան ռէակցիա է, որով ցոյց է տրւում Ադրբեջանի ագրեսիւ պահւածքը, որեւէ ձեւով չեն հանդուրժում, որ Արցախը նոյնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատի այլ երկրների հետ: