MENU
Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից յետոյ փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ եւ ապաստանում է Արցախի մի գիւղում: Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժւարութիւնների միջով: Կինոնկարը Երեւանեան 15-րդ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:
Հասարակութեան որոշ մասը, յուսանք մեծամասնութիւնը, ոգեւորւած է յեղափոխութիւնից յետոյ նոր իշխանութիւնների կողմից իրականացւող կոռուպցիոն բացայայտումներով։ Բոլորն անհամբեր սպասում են նոր, աղմկոտ բացայայտումների։ Յուսանք, վերջապէս, իրական ջանքեր կը ներդրւեն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղութեամբ։
Թեհրանի հայոց թեմում, որպէս թեմի առաջնորդ իր առաքելութիւնը սկզբնաւորած Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եկեղեցական, կրօնական, ազգային ու հասարակական աշխատանքների եւ առաջնորդութեան 19-րդ ամեակն ու քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակը նշանաւորելու առիթով, երէկ՝ յուլիսի 7-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Իրանը պատասխանատու երկիր է եղել եւ շարունակում է մնալ այդպիսին, ինչն ապացուցել է բազմաթիւ անգամ։ Յուլիսի 6-ին յայտարարւեց, որ Թեհրանը դուրս չի գայ ատոմային գործարքից։ Սեփական խօսքի նկատմամբ կայունութիւնն ու հաւատարմութիւնը Իրանին յուսալի գործընկեր եւ նախանձելի հարեւան է դարձնում. Հայաստանն այսօր ունի նման հարեւան։
Յուլիսի 7-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն եւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի եւ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան ներկայացուցիչների հետ։
Դանիայի հաւաքականի նախկին դարպասապահ Պետէր Շմէյխէլը կանխատեսել է, որ Ռուսաստանում աւարտին մօտեցող աշխարհի առաջնութեան եզրափակիչում հանդէս են գալու Բելգիայի եւ Խորւաթիայի հաւաքականները:
Միացեալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպէոն յայտարարել է, որ Հիւսիսային Կորէայի նկատմամբ սահմանւած պատժամիջոցները կը գործեն մինչեւ Կորէական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը:
ԱՄՆ կոնգրեսականների առաջիկայ այցը վկայութիւնն է Միացեալ Նահանգների հետ Հայաստանի բարձր յարաբերութիւնների: