MENU
Վաղը, օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած համաժողովրդական համախմբումը, անշուշտ, վերածնելու է այն զօրեղ ու խրախուսիչ ապրումները, որոնք ճաշակեց ինչպէս ՀՀ ողջ ժողովուրդը, նոյնպէս էլ Սփիւռքի եւ արտերկրի հայութիւնը, սրանից հարիւր օր առաջ… Համախմբում, որն, ինչպէս վարչապետն է յայտարարել, նպատակ ունի ժողովրդի սեփականութիւնը դարձնել «Թաւշեայ յեղափոխութեան» անցած 100 օրերն ու դրա հիմքում ընկած՝ գալիք նպատակային քայլերը:
Հայաստանը զարգացնում է էներգետիկ ենթակառուցւածքները, ինչը նոր հնարաւորութիւն կը ստեղծի էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման, սեզոնային փոխհոսքերի թողունակութիւնն աւելացնելու հարցերում։
Չորեքշաբթի, 15 օգոստոս 2018-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ Հէյդարիի այցը, որուն ընկերակցում էր նոյն բաժանմունքի խորհրդական Նէզիֆը:
Հայ ժողովուրդի բազմադարեան հոգեմտաւոր հարտութեան եւ ազգային-հասարակական արժէքային ժառանգութեան առաքելատիպ վերանորոգիչներէն է Նիկոլ Աղբալեան:
Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, ազգային-պետական ղեկավար գործիչ եւ քաղաքական-հասարակական անձնուէր առաջնորդ մը եղաւ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային դաստիարակ, իր անունը անջնջելիօրէն կապելով Համազգայինի Ճեմարանին։
Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի` ընկեր Վահանի ծննդեան օրն է: Նա կը դառնար 62 տարեկան:
Ռոբերտ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ: «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
Արցախի Հանրապետութեան բանակցութիւնների չմասնակցելը խօսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգաւորման:
Երէկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնենաի հետ: