Հա

Քաղաքական

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհաւորական ուղերձ է յղել Ռուսաստանի հայերի միութեան 15-ամեակի կապակցութեամբ: Գնահատելով միութեան դերը «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ աւանդական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման» գործում՝ Պուտինն ընդգծել է, որ այն ներկայացնում է աշխարհի ամենամեծ՝ մօտ 3 մլն. մարդ ներառող հայկական համայնքը:

Published in Քաղաքական

Հոկտեմբերի 14-ին ՌԴ-ի նախագահին կից Միջազգային յարաբերութիւնների խորհրդի Տեղեկատւական աջակցութեան հարցերի պետական ազգային քաղաքականութեան յանձնաժողովի անդամ, ՌԴ-ի նախագահին կից միջազգային յարաբերութիւնների խորհրդի պրեզիդիումի անդամ Արա Արշաւիրովիչ Աբրահամեանը կամ ինչպէս ինքն է իրեն անւանում՝ Աբրամեանը յայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի 2017 թւականի խորհրդարանական ընտրութիւններին եւ այդ կապակցութեամբ կուսակցութիւն է բացում:

Published in Քաղաքական

Ռուսաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ուռուցքաբան Լեւոն Մկրտչեանը, ով ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատւաստանիւթ, վերջերս արժանացել է Ռուսաստանի Հայերի միութեան (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամեանի կողմից «Ոսկէ աստղ» պատւոյ նշանին:

Published in Հասարակական

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եւրոպայի հրէական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին եւ Եւրոպայի հրէական խորհրդարանի պատւիրակութեանը՝ ուղեկցութեամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի Հայերի միութեան նախագահ Արա Աբրահամեանին:

Հրանուշ Յակոբեանը բարձր գնահատեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի Հայերի միութեան հետ արդիւնաւէտ համագործակցութիւնը եւ նշեց, որ այս յուշագիրը երկրորդն է կողմերի միջեւ: Նախորդ 5 տարիների ընթացքում նրանք ակտիւ մասնակցութիւն են ունեցել Սփիւռքի նախարարութեան ծրագրերին: Այժմ համագործակցութեան շրջանակն ընդլայնելու անհրաժեշտութիւն է առաջացել:

Published in Հասարակական

Տեւական ժամանակ է՝ հայաստանեան լրատւամիջոցները գրում են, թէ ուր որ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդէն քանի տարի է՝ Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թէ Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: «Հրապարակ» օրաթերթն էլ դեռ Պուտինի այցը պաշտօնապէս չհաստատւած, գրել է, թէ դեկտեմբերին Պուտինից առաջ, Արա Աբրահամեանի գլխաւորութեամբ, շուրջ հինգ հարիւր գործարարներ են ժամանելու Հայաստան: 

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։