Հա

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ այցելել է Արցախի արեւելեան հատւածի պաշտպանական դիրքեր: 

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը յունիսի 13-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանն առնչւող տարբեր հարցեր:

Յունիսի 11-ին Արցախի հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում Արցախի նախագահ Բակօ Սահակեանն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծւած ներքաղաքական վիճակին: 

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը պաշտօնապէս յ այտարարել է 2020 թւականին կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրութիւններին իր թեկնածութիւնը չառաջադրելու մասին:

ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

Արցախի Հանրապետութիւն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ՝ մայիսի 9-ին հանդիպել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկւել են Հայաստանի եւ Արցախի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին:

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի մօտ մայիսի 4-ին տեղի ունեցած հանդիպումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի «ՀՀԿ», «Ծառուկեան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցութիւնների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին:

Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2018 11:00

Ինչը եւ ովքեր ստիպեցին հեռանալ

Մեր աղբիւրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տեւական ժամանակ յատուկ ծառայութիւնների եւ ոստիկանութեան ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսեանի գլխի տակ, թէ՝ խնդիր չկայ, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կը մարի», հանգստացրել են, թէ՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Յետոյ երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսեանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կը ճնշենք, կաւարտւի։

Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանն ապրիլի 22-ին նախագահական նստավայրում հիւրընկալել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։