Հա

Քաղաքական

ՀՀ իշխանութիւնները Հռոմի պապից կաթոլիկ երեւալու համար անընդհատ յայտարարում են, որ հայ-ռուսական յարաբերութիւններն աւելի լաւ են, քան նախկինում եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը: Նա նշեց, որ յեղափոխութիւնից անցել է 1 տարի եւ 3 ամիս, ու Ռուսաստանի որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ Հայաստան չի ժամանել կոնկրետ հայ-ռուսական յարաբերութիւնների համատեքստում:

Հայաստանի արտաքին քաղաքականութեան ոլորտում նոր իշխանութիւնների պաշտօնավարման օրօք շատ խնդիրներ կան:

«Ալիեւն իր յայտարարութեամբ բացայայտ սադրում է իսլամական պետութիւններին քրիստոնէական Հայաստանի դէմ: Եւ պատահական չէ, որ Ալիեւը յատուկ նշել է, որ Հայաստանը գրաւել է մահմեդական Ադրբեջանի տարածքներ: Սա կրօնական հողի վրայ ատելութիւն հրահրելու փորձ է Հայաստանի դէմ: Արցախեան հիմնախնդիրը, փաստօրէն, Ադրբեջանի համար ոչ թէ տարածքային խնդիր է, այլ միաժամանակ կրօնական խնդիր: Ադրբեջանը փորձում է կրօնական հարցը դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան առանցքը»,- շեշտեց Գագիկ Համբարեանը:

Սա թուրքական շողոքորթ եւ միեւնոյն ժամանակ գիշատիչ քաղաքականութեան արդիւնքն է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի յայտարարութեանն, ըստ որի՝ Մոսկւայի եւ Անկարայի միջեւ յարաբերութիւնները չպէտք է տուժեն «նախազգուշացումը չլսած օդաչուների սխալի պատճառով»:

Published in Քաղաքական

«tert.am» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով Ադրբեջանում Անգլիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի դեսպանի յայտարարութեանը, ով նշել էր, թէ ԼՂՀ-ի հակամարտութեան լուծումը պէտք է առաջնային լինի տարածաշրջանում շահագրգիռ բոլոր կողմերի համար, նախ յիշեցրեց, թէ Անգլիան նաւթ ունեցող երկրների նկատմամբ միշտ էլ թուլութիւն է ունեցել, իսկ Ադրբեջանի հետ կնքած պայմանագրից յետոյ յատկապէս շահագրգռւածութիւն ունի Հարաւային Կովկասում:
«ԼՂՀ-ի հակամարտութեան հարցը ինքնին խոչընդոտ է, որովհետեւ անգլիացիները շատ լաւ հասկանում են, որ եթէ ադրբեջանական կողմը սկսի ռազմական գործողութիւններ ԼՂՀ-ի դէմ, ապա հայկական կողմերն առաջին հարւածը կը հասցնեն Բաքու-Թբիլիսի-Ջէյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նաւթամուղին եւ գազամուղին, որում մեծ ներդրում ունեն անգլիական կորպորացիաները ի դէմս «Բրիթիշ Պետրոլիում»-ի»,- ասաց նա:
Գագիկ Համբարեանը նշեց, թէ այն, որ ԼՂՀ-ի հարցը անգլիացիների համար չարորակ ուռուցք է՝ իրենց համար զարմանալի չէ:
«Որովհետեւ Անգլիայի քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում՝ քաղցկեղ է իր մետաստազներով: Երկակի ստանդարտներով անգլիացիները առաջին անգամ չէ, որ հաստատում են, որ չունեն մշտական բարեկամներ, այլ ունեն մշտական շահեր, իսկ ադրբեջանամէտ յայտարարութիւններ մենք այստեղից էլ պէտք է սպասենք»,- ասաց նա:

Published in Քաղաքական

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը համարում է, որ երկրի կառավարման ձեւը դառնում է խորհրդարանական այն դէպքում, երբ նոյն երկիրը գտնւում է ժողովրդավարական ամենաբարձր մակարդակի վրայ:
«tert.am»-ի հետ զրոյցում վերջինս, անդրադառնալով նոր Սահմանադրութեան նախագծին նշեց, թէ ողջունելի կը լինէր, որ Հայաստանը դառնար խորհրդարանական երկիր, բայց խնդիրն այն է, որ դեռեւս երկիրը չի հասել իր ծաղկման գագաթնակէտին՝ թէ՛ սոցիալ տնտեսական, թէ՛ հասարակութեան զարգացման տեսանկիւնից:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։