Հա

Քաղաքական

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպշիկին:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրւել իռլանդացի պատւիրակ Ալան Ֆարելի՝ Արցախեան հակամարտութեան վերաբերեալ հակահայկական բանաձեւը, որում կային «եօթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացւած տարածքների» վերաբերեալ ձեւակերպումներ:

«Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել Վաշինգտոնում յունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովի հանդիպման արդիւնքների մասին:

Յունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրիւ Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի մասնակցութեամբ տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանն աշխատանքային այցով այսօր՝ յունիսի 18-ին կը մեկնի Վաշինգտոն:

Ֆրանսիական դատարանները մէկը միւսի յետեւից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների եւ Արցախի բնակավայրերի միջեւ կնքւած՝ բարեկամութեան մասին յուշագրերը: Մասնաւորապէս` մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գիւղի միջեւ ստորագրւած Բարեկամութեան հռչակագիրը չեղարկելու մասին։

Ադրբեջանը հաւատարիմ չմնաց սահմանին կայունութիւն պահպանելու վերաբերեալ պայմանաւորւածութեանը: Երէկ հրաւիրւած ասուլիսին նման տեսակէտ յայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը:

Բանակցային գործընթացն ուղղակիօրէն կապւած է ուժերի բալանսի հետ։ Այն պահպանելու համար պէտք չէ փոշիացնել ռեսուրսները։

Լարւած յարաբերութիւնները Ստեփանակերտի հետ բացասաբար են ազդում ղարաբաղեան կարգաւորման մէջ Հայաստանի դիրքերի վրայ։

Էջ 1, 52-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։