Հա

Քաղաքական

Եթէ Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցութեան հարցն արդէն դրւի օրակարգ, Հայաստանն իր անդամակցութիւնից բխող ողջ գործիքակազմով կը ձեռնարկի համապատասխան քայլեր: Լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը:

ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գօտու մասին համաձայնագիրը, հնարաւոր է, ամբողջութեամբ ուժի մէջ մտնի 2019-ի սկզբին, այսօր «Եւրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսին ասաց Եւրասիական տնտեսական յանձնաժողովի առեւտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Published in Տնտեսական

Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետի պաշտօնակատար Մհեր Գրիգորեանը կարեւորում է Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտի ստեղծելու վերաբերեալ ժամանակաւոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: 

Published in Տնտեսական

Տիգրան Սարգսեանը Երեւանում խօսել է համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտութեան մասին։

ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկայ դուրս գալ` եւրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով։ 

Published in Տնտեսական

Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

Published in Տնտեսական

Երեւանում մեկնարկել է «Եւրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը, Եւրասիական տնտեսական յանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը եւ բարձրաստիճան այլ պաշտօնեաներ, հիւրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով ծանօթացան մասնակից ընկերութիւնների հնարաւորութիւններին ու ծրագրերին:

«Եւրասիական շաբաթ» երրորդ միջազգային ցուցահանդէսային համաժողովը հոկտեմբերի 22-24-ը ԵԱՏՄ երկրներից եւ երրորդ երկրներից 2 հազարից աւելի մասնակիցների կը հաւաքի Երեւանում:

Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Published in Տնտեսական

ՀՀ կառավարութիւնը մտածում է, թէ ինչ միջոցներով կարող է ակտիւացնել ազատ տնտեսական գօտիների գործունէութիւնը։

ՀՀ կառավարութիւնն առաջարկում է գրեթէ ամբողջութեամբ փոխել Ազատ տնտեսական գօտիների մասին ՀՀ օրէնքը։ 

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը եւ Եւրասիական տնտեսական միութեանն Ադրբեջանի անդամակցութեան հարցը դիտարկելու դէպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրաւունքը: Օգոստոսի 28-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակի ժամանակաւոր պաշտօնակատար Աննա Նաղդալեանը:

Էջ 1, 7-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։