Հա

Քաղաքական

Էստոնիայի, Վրաստանի, Լատւիայի, Լիտւայի, Լեհաստանի եւ Սլովակիայի պատւիրակութիւնները, յաջորդելով Ուկրայինային, որոշում են կայացրել լքել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը:

Published in Միջազգային

Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին:

Եւրոպական տարբեր կառոյցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մօտեցումներն Արցախի հետ յարաբերութիւնների տեսանկիւնից:

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ելոյթով հանդէս է եկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, որից յետոյ պատասխանել է ԵԽԽՎ պատւիրակութեան անդամների կողմից բարձրացրած հարցերի:

«Ես ստիպւած եմ անդրադառնալ հայաստանեան ընտրութիւնների մասին Ադրբեջանի պատւիրակների ելոյթներին, ընտրութիւններից յետոյ ստեղծւած նոր հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ նախկին քրէական վարչակարգին»,- Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հարցի քննարկման ժամանակ նշել է հայկական պատւիրակութեան ներկայացուցիչ, «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը:

Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանը հանդիպում է ունեցել Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիէի հետ։

ՀՀ ԱԱԾ տնօրէնի եւ ՅՔԾ պետի խօսակցութեան բովանդակութիւնը քննարկւել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարութեան յանձնաժողովի նիստում։

ԵԽԽՎ-ում սկանդալ է ծագել Ադրբեջանի կողմից տարբեր երկրների եւրոպատգամաւորներին կաշառելու առիթով։ Բաքւի «խաւիարային դիւանագիտութեան» մասին հաղորդագրութիւնները վաղուց նորութիւն չեն, բայց այս անգամ ԵԽԽՎ-ի կողմից ստեղծւած անկախ քննչական մարմինը հրապարակել է զեկոյց՝ միանգամից 14 պատգամաւորի անունով (զեկոյցում, ընդհանուր առմամբ, կան 29 կոռուպցիոն սխեմաներ), որոնք «կապոցներ» են ստացել Ադրբեջանից։

Published in Միջազգային

Հայաստանի հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի համազեկուցողներ Ե. Լեովոչկինան եւ Ջ. Գալատին շնորհաւորել են բոլոր քաղաքական ուժերին եւ նախեւառաջ՝ հայ ժողովրդին՝ այն զսպւածութեան եւ քաղաքական հասունութեան համար, որը դրսեւորւեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցոյցերի եւ իշխանափոխութեան ժամանակ, որոնք տեղի ունեցան խաղաղ ճանապարհով՝ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համաձայն:

Published in Միջազգային

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Ջուզզեպէ Գալատին ու Իւլիա Լովոչկինան շնորհաւորեցին բոլոր քաղաքական ուժերին եւ, նախեւառաջ, հայ ժողովրդին, վերջին ցոյցերի ընթացքում դրսեւորւած զսպւածութեան, քաղաքական հասունութեան եւ Հայաստանում իշխանափոխութեան համար, որը խաղաղ եւ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համապատասխան է կայացել:

Էջ 1, 10-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։