Հա

Քաղաքական

ԵԽ-ի խորհրդարանական վերաժողովը մի կողմից չընդունեց անգլիացի պատգամաւոր Ռոբերտ Վոլտերի հեղինակած՝ «Բռնութիւնների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրաւեալ տարածքներում» վերտառութեամբ հակահայկական բանաձեւի նախագիծը, սակայն, միւս կողմից, ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի պատւիրակ Միլիցա Մարկովիչի ներկայացրած՝ «Ադրբեջանի սահմանային բնակչութիւնը միտումնաւոր զրկւած է ջրից» բանաձեւը:

Published in Քաղաքական

Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի նոր նախագահի քաղաքական կարիերայի մասին յօդւած է հրապարակել «Deutsche Welle»-ի ռուսական ծառայութիւնը:
Քանի որ ԵԽԽՎ-ի ներքին ընթացակարգի համաձայն նախագահի պաշտօնի թեկնածու առաջադրելու իրաւունքը Լիբերալների եւ դեմոկրատների դաշինքից անցել է Եւրոպայի ժողովրդական կուսակցութեանը, իսպանացի Պեդրօ Ագրամունտի ընտրութիւնը նախապէս որոշւած է եղել:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ինչպէս նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կոչ են արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիին՝ յստակ եւ ընդդէմ դիրքորոշում արտայայտել ԵԽԽՎ-ում շրջանառւած հակահայկական բանաձեւերի դէմ: Փոխանցում է «Ասպարէզ»-ը:

Published in Քաղաքական

Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ի զեկոյցները փայլում են հակահայութեամբ, եւ վեհաժողովը միակողմանի կեցւածք է ընդունում. Յունւարի 13-ին, անդրադառնալով ԵԽԽՎ-ի նստաշրջանին ու հակահայ զեկոյցներին, լրագրողներին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Published in Քաղաքական

Համացանցում ստորագրահաւաք է սկսւել՝ ընդդէմ Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատւիրւած հակահայկական զեկոյցների դէմ:

Published in Քաղաքական
Շաբաթ, 05 Դեկտեմբերի 2015 10:30

Ո՞ւր է գիծը

Նոյեմբերի 27-ին, Սոֆիայում տեղի ունեցած Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտէում քննարկւեց նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելութեան վերջնական զեկոյցը: Ընդհանուր գնահատականն էր, որ այդ ընտրութիւնը «եւս մէկ քայլ էր դէպի ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրութիւններ», եւ որ քւէարկութեան արդիւնքը արտացոլում է Ադրբեջանի ժողովրդի կամքը:

Published in Քաղաքական

Սարսանգի ջրամբարի վերաբերեալ զեկոյցի նախապատրաստման, ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի, ինչպէս նաեւ օրերս անցկացւած զօրավարժութիւնների վերաբերեալ «panorama.am»-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանի հետ:

Published in Քաղաքական

ԵԽԽՎ-ի յունւարեան նստաշրջանին բացի անգլիացի պատգամաւոր Վալտերի տխրահռչակ ու հնարաւոր 2-րդ հակահայ՝ Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչի զեկոյցից, հայկական պատւիրակութեանը, հնարաւոր է, սպասւի եւս երկու տհաճ անակնկալ, որոնց հանրագումարը միասին դառնում է տհաճութիւններ «5-ը 1-ում»:

Published in Քաղաքական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը քննադատել է ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի յանձնաժողովի որոշումը, որով հաւանութիւն է տրւել Ռոբերտ Վալտերի զեկոյցին: «news.am»-ի փոխանցմամբ՝ ելոյթ ունենալով Երեւանում մամուլի ասուլիսին՝ Լաւրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վճռականօրէն հանդէս են գալիս այն բանի օգտին, որպէսզի կարգաւորումը տեղի ունենայ հետեւողական, համբերատար երկխօսութեան միջոցով:

Published in Քաղաքական

Յիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարութեան հարցերով յանձնաժողովի նիստում հաւանութեան է արժանացել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի միւս գրաւեալ տարածքներում բռնութիւնների աճ» վերնագրւած զեկոյցի նախագիծը, որը ներկայացրել էր անգլիացի պատգամաւոր Ռոբերտ Վալտերը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։