Հա

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն երէկ սեպտեմբերի 11-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդէլ քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանեանի գլխաւորած պատւիրակութեանը, որում ընդգրկւած են Կալիֆորնիա նահանգի սենատորներ, Սիլիկոնեան հովտում գործունէութիւն ծաւալող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերութիւնների ներկայացուցիչներ:

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յունիսի 27-ին ընդունել է Գլենդէլի Քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանեանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին: Քննարկւել են Կալիֆորնիա-Արցախ յարաբերութիւններին վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնը:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի Հարաւային Կալիֆորնիայի հայ համայնքը գոհունակութիւն է յայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մատուցած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած պատարագի մասին ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգի հայութեան արձագանգն է փոխանցում «The Los Angeles times» թերթը:

Published in Քաղաքական

Ապշեցուցիչ է, որ Գլենդէլի խոշորագոյն ընկերութիւնը կարող է այսպէս անհոգօրէն վարւել իր մեծ թւով հայ յաճախորդների՝ քաղաքի բնակչութեան գրեթէ կէսի հետ, որտեղ քաղաքային խորհրդի հինգ անդամներից երկուսը, այդ թւում քաղաքապետ Զարեհ Սինանեանը, հայ են: Բացի այդ, քաղաքային իշխանութիւնները «Ամերիկանայի» սեփականատէրերին շռայլ դրամական օժանդակութիւն էին տրամադրել Գլենդէլում իրենց բիզնեսը հաստատելու համար:

Published in Քաղաքական

Լոս Անջելէս գաւառի ոստիկանապետի պաշտօնի թեկնածու Ջիմ ՄըքԴանըլը չորեքշաբթի, սեպտեմերի 4-ին այցելեց «Փեշչեքերեան» հայ կենտրոնը՝ հանդիպում ունենալու Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ու համայնքի ներկայացուցիչների հետ:
Ընթացքում քննւեցին Լոս Անջելէս գաւառի ոստիկանապետի լիազօրութեանց սահմաններում ընկնող եւ օրէնքի պարտադրութեանն առնչւող մի շարք հարցեր՝ կենտրոնանալով յատկապէս հայութեանը հետաքրքրող կէտերի վրայ:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։