Հա

Քաղաքական

«Հրապարակ»-ը գրում է․ «Մամեդեարովի հետ վաշինգտոնեան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը փութացել էր Արցախ, դիւանագիտական չափանիշներով բաւականին երկար` եռօրեայ այցով: Ինչպէ՞ս էք գնահատում արցախեան կողմի հետ բանակցութիւնները՝ հարցրինք նրան։ «Շատ արդիւնաւէտ` թէ՛ մեր դիրքորոշումների գնահատման, թէ՛ երկխօսութեան, բոլորով գործընթացին ներգրաււած լինելու առումներով»:

«Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

Մամեդեարովի յայտարարութիւնները կցկտուր բնոյթ են կրում, Հայաստանի իշխանութիւնը պէտք է բացատրի, թէ կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցութիւնների սեղանին։

Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդեարովը Վաշինգտոնեան վերջին հանդիպումից յետոյ ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զօրքերը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղութեամբ հարկաւոր է աշխատել»: «Արմէնպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է յայտարարութիւնը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել Վաշինգտոնում յունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովի հանդիպման արդիւնքների մասին:

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի յաջորդ հանդիպման ժամկէտները դեռ յստակեցւած չեն:

Մոսկւայում  Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցութեամբ հանդիպմանը քննարկւել է մի քանի առաջարկութիւն, որոշւել են լուծումներ: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովը:

Published in Միջազգային

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը կարող է մասնակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների յաջորդ հանդիպմանը: Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդեարովը:

Published in Միջազգային

Պաշտօնական այցով Թեհրան այցելած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը երէկ՝ մարտի 9-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նախագահ Ալի Շամխանիի հետ:

Published in Իրան
Էջ 1, 8-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։