Հա

Քաղաքական

Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ էլ օժանդակութիւն է ցուցաբերելու հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին, ինչպէս հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած ճեպազրոյցում յայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Published in Միջազգային

Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղութեան տէրպետրոսեանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պէտք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգաւորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրւած տարածքների վերադարձ եւ դրան որպէս փոխզիջում` ԼՂ ստատուս-քւոյի երեւակայական փոփոխութիւն եւ խաղաղութեան հաստատում:

«Chatham House»-ի Ռուսաստանի եւ Եւրասիայի ծրագրի գիտաշխատող, «Caucasus Survey» ամսագրի գլխաւոր խմբագիր Լորենս Բրոերսի խօսքով՝ առայժմ հնարաւորութիւն չկայ, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի շփման գծում, սակայն, նրա կարծիքով, լարւածութեան աճ կը լինի

Published in Միջազգային

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենւում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման համար առաջարկւող միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ: «tert.am»-ի հետ զրոյցում նա նկատեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Մանուէլ Սարգսեանին չի զարմացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եռաչափ համագործակցութիւն է մեկնարկել, այս անգամ՝ Պակիստանի հետ: 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչութեան պետ Նովրուզ Մամեդովի վերջին յայտարարութեանը:

Քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ թէ՛ ապրիլեան պատերազմից առաջ, թէ՛ պատերազմից յետոյ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային փուլում որեւէ բան չփոխւեց, առաջընթաց չգրանցւեց, դրա համար էլ Սարգսեան-Ալիեւ հանդիպումը չի ունենայ արմատական արդիւնքներ:

Նախագահ Սահակեանն ու նախարար Նալբանդեանը հանգամանալից զրոյց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղութեամբ Արցախի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկւող ջանքերի շուրջ:

«Մենք յոյս ենք տածում, որ ղարաբաղեան  հակամարտութիւնը  պէտք է լուծւի  բացառապէս խաղաղ  եւ երկխօսութեան ճանապարհով»,- ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի յայտնի փորձագէտ Էհսան Հուշմանդը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանի խօսքով՝ իրենք ֆրանսահայ համայնքին կոչ արեցին նախագահական ընտրութիւններին սատարել Էմանուէլ Մակրոնին, որովհետեւ նկատել էին՝ թեկնածուներից լաւագոյնը Ֆրանսիայի եւ նաեւ հայ համայնքի շահերի համար կարող է նա լինել: 

Published in Միջազգային
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։