Հա

Քաղաքական

Անցեալ օրերի ընթացքում իրավիճակը Երեւանում դարձել է պայթիւնավտանգ:
Յուլիսի 29-ի երեկոյեան Երեւանի Ազատութեան հրապարակում կայացած հաւաքի աւարտին դրա մասնակիցները երթով շարժւել են դէպի Խորենացի փողոց:

Published in Քաղաքական

ԼՂՀ-ի Ազգային ժողովի պատգամաւոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը յայտարարութիւն է տարածել՝ բացայայտելով յուլիսի 17-ին ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածք ներխուժած զինւած խմբի անդամների հետ բանակցութիւնների որոշ մանրամասներ: Վիտալի Բալասանեանը տեղեկութիւն է փոխանցել նաեւ այն մասին, թէ ով է ոստիկանութեան գնդապետ Արթուր Վանոյեանի սպանութիւն կատարողը:

Published in Դիտանկիւն

Երեւանը շարունակում է լարւած մնալ: Իրենց «Սասնայ ծռեր» անւանած զինւած անձինք արդէն երեք օր է ինչ գրաւել են ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան (ՊՊԾ) գնդի տարածքը՝ բռնութեան սպառնալիքով պատանդ պահելով այնտեղ գտնւող անձանց:

Published in Քաղաքական

Երեւանում, իրավիճակը շարունակում է մնալ նոյնը: ՀՀ ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան (ՊՊԾ) գնդի տարածքը շարունակում է մնալ զինւած յարձակումն իրականացրած անձանց վերահսկողութեան ներքոյ: Նրանք, բռնութեան սպառնալիքով, շարունակում են պահել այնտեղ գտնւող անձանց՝ պահանջելով իրագործել նախօրէին իրենց ներկայացրած պահանջը:

Published in Քաղաքական

ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան օպերատիւ միջոցառումների եւ քննչական ակտիւ գործողութիւնների արդիւնքում ամբողջութեամբ հերքւել է տեղական եւ միջազգային մամուլում շրջանառւող՝ ահաբեկչութեան վարկածը:
Քննչական գործողութիւնների ընթացքում առաջ քաշւած բոլոր վարկածների մանրամասն ուսումնասիրութիւնը շարունակւում է:

Published in Հասարակական

Ղեկավարւելով 2005 թւականի փոփոխութիւններով, ՀՀ Սահմանադրութեան 55-րդ յօդւածի 5-րդ կէտով եւ հիմք ընդունելով «Ազգային անվտանգութեան մարմիններում ծառայութեան մասին» օրէնքի 18-րդ յօդւածի 2-րդ մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը որոշում է ընդունել Գէորգի Կուտոյեանին նշանակել ՀՀ կառավարութեանն առընթեր ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն:

Published in Քաղաքական

Վերոյիշեալ անձանց բնակարաններում եւ «Եղւարդի մարզակօշիկների ֆաբրիկայ» ԲԲ ընկերութիւնում իրականացւել են խուզարկութիւններ, ձեռնարկւում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիւութիւնը, բազմակողմանիութիւնը եւ օբիեկտիւութիւնն ապահովելու համար:

Published in Քաղաքական

ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան (ՀՀ ԱԱԾ) մարմինների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական եւ քննչական գործողութիւնների արդիւնքում բացայայտւել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դէպք,- տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Published in Մարզական

ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Վահան Շիրխանեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ Քրէական օրէնսգրքի 223-րդ յօդւածի 2-րդ մասով եւ որպէս խափանման միջոց ընտրւել է կալանաւորումը: Ինչպէս յայտնում է «Փաստինֆօ»-ն՝ լրագրողների հետ զրոյցում Վահան Շիրխանեանի պաշտպան Տիգրան Տէր-Եսայեանը ասել է, որ Վահան Շիրխանեանը չի ընդունել առաջադրւած մեղադրանքը եւ հրաժարւել է ցուցմունքներ տալ, քանի դեռ չի ծանօթացել գործի նիւթերին:

Published in Քաղաքական

ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Վահան Շիրխանեանը ձերբակալւել է: Այս մասին յայտնում է ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) պաշտօնական կայքը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։