Հա

Քաղաքական

«Tert.am»-ը ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հետ խօսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում իրենց կուսակցութեան պարտւելու պատճառների եւ քաղաքական ուժի ծրագրերի մասին:

Ադրբեջանական լրատւամիջոցները, անդրադառնալով Իրանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի յունւարի 16-ին Բաքւում կայացած հանդիպմանը, տեղեկատւութիւն են հրապարակել, թէ «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում եւ այսուհետ եւս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը»:

Մամուլի նկատմամբ ճնշման միտումը կը խորանայ, ճնշումները կը շատանան, քանի որ ցանկացած իշխանութիւն ձգտում է աւելի մեծ իշխանութեան եւ աւելի տոտալ դառնալուն: Այս մասին հրաւիրւած ասուլիսում ասաց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝«hraparak.am»-ի «Նոր իշխանութիւնները ՀՀԿ-ին չեն զիջում» վերտառութեամբ հրապարակման արձագանքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ, այսօր Փարիզում կայանալու է Զոհրաբ Մնացականեանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հետ:

Եթէ պարզւի, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժն ընտրութիւններից առաջ խաբել է ընտրողներին: Այս մասին իր ֆէյսբուքեան գրառման մէջ նշել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը: 

Յունւարի 15-ին մեկնարկում է ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովը: Ի դէպ՝ շուրջ երկու տասնամեակ յետոյ առաջին անգամ ՀՅԴ-ն իր այս հաւաքն անցկացնում է արտահերթ խորհրդարանական ուժի կարգավիճակով:

Արաբագէտ Սարգիս Գրիգորեանի խօսքով՝ Ամերիկեան զօրքերի դուրս բերումը Սիրիայից որոշակի փոփոխութիւններ կը բերի իր հետ հակամարտութեան կարգաւորման գործընթացում, քանի որ անգամ ամերիկացի մէկ զինւորի առկայութիւնն էլ զսպող մեխանիզմ էր որոշակի ուժերի համար: 

Published in Միջազգային

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համընդհանուր նիստի օրակարգում ընդգրկւած չէ Հայաստանի ներքաղաքական կեանքի ընթացիկ հարցերի քննարկումը։

Սա բնական սերնդափոխութիւն չէր, սա յեղափոխական սերնդափոխութիւն էր: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը` անդրադառնալով նոր խորհրդարանի երիտասարդ պատգամաւորներին:

Պատկերացումը, թէ ինչ է ժողովրդավարութիւնը թոյլ տալիս, իսկ ինչը, մերժում հայ հասարակութեան շրջանում, հիմնականում, դեռ չի ձեւաւորւել։ Որպէս ամենաթողութեան քարտ-բլանշ «ժողովրդավարական գործընթացների» վերաբերեալ բացարձակ սխալ ընկալումը քիչ ընդհանրութիւն ունի այն պայմանների հետ, որում ապրում են «արեւմտեան ժողովրդավար» պետութիւն կոչւող երկրները։ 

Էջ 1, 483-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։