MENU
Թուրքիայի քաղաքական կեանքը 2013 թ. աչքի ընկաւ մի շարք ուշագրաւ զարգացումներով, որոնցից մի քանիսն իրենց էութեամբ նոր էին ու աննախադէպ, իսկ որոշներին էլ բնորոշ էր նախկինում ընթացած գործընթացների շարունակականութեան գործօնը: Տարւայ ընթացքում մի շարք ուղղութիւններով արձանագրւեց ետընթաց, իսկ Էրդողանի թւացեալ միատարր քաղաքական ուժը զուգահեռաբար սկսեց ճաքեր տալ:
«mardik.am»-ի այն հարցին, թէ ԵՄ-ից ու Ասոցացման համաձայնագրի ստորագրումից մեր օգուտները որո՞նք էին լինելու, Արա Պապեանն ասաց, որ Հայաստանը կունենար միասնական եւրոպական ստանդարտներ եւ հսկայական շուկայ: Իսկ մեր այն հարցին, թէ ի՞նչ ունի Հայաստանը որպէս պրոդուկտ (արտադրանք) առաջարկելու Եւրոպային, Արա Պապեանն ասաց, որ շատ բան կարող ենք արտահանել մենք Եւրոպա, եթէ տանք եւրոպական ստանդարտներով (չափանիշերով) արտադրանք, իսկ մենք չենք տալիս, որովհետեւ չենք ուզում:
Հանդէս գալով «Եւրոպական ինտեգրացիա-2013, ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների հեռանկարները Վիլնիւսի գագաթաժողովից յետոյ» ֆորումում՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը հետաքրքիր յայտարարութիւն է արել: «Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առեւտրի գօտի ստեղծելու գաղափարը, մեր համոզմամբ, անպայման կեանքի է կոչւելու»,- ասել է նա:
2009 թւականից ի վեր, «Հրանտ Դինք»-ի անւան հաստատութիւնը իրականացնում է «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխօսութիւն» ծրագիրը, որի շրջագծում այս տարի Հայաստանից մասնակցող լրագրողներ են այցելել Տիգրանակերտի (Դիարբեքր) ազգութեամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրին:
Այս տարւայ յունւար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել ու չեն վերադարձել շուրջ 108 հազար քաղաքացիներ: «Մարդը կարիքի մէջ» հասարակական կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցչութեան միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանեանը միգրանտների միջազգային օրը հանդիպել ու լրագրողներին է ներկայացրել կազմակերպութեան եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան վերջին տւեալները:
ՀՀ ԱԺ-ի «Ժառանգութիւն» խմբակցութեան փոխնախագահ Արմէն Մարտիրոսեանն Իրանի դեսպանի յայտարարութիւնների համատեքստում շատ հաւանական է համարում Իրանի շահագրգռւածութիւնը Հայաստանով դէպի Եւրոպա գազամուղ անցկացնելու հարցում: Հրանուշ Խառատեանը յայտարարութիւնների հիման վրայ չի բացառում գազամուղի անցկացման հաւանական առաջարկը՝ յենւելով մի քանի գործօնի վրայ:
Տօնական օրերի նախօրէին չէի ցանկանայ տարին փակել պեսիմիստական տրամադրութեամբ: Սակայն վերջին օրերի ընթացքում այն, ինչ որ տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ-ում, ինձ ակամայից ստիպեց բարձրաձայնել «ԻՆՉՔԱՆ ԽՈՐ ՈՒ ԱՆՅԱՏԱԿ Է ՄԵՐ ԳՈՐՇ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ»: Անցած ողջ շաբաթւայ ընթացքում ականատեսը եղանք թէ չափի եւ բարոյականութեան զգացողութիւնը կորցրած իշխանական մեծամասնութիւնը ինչպէս է աճուրդի հանել Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը, եւ ներկայ ու ապագայ սերունդների հաշւին լուծում իր վերարտադրման ամրագրումը՝ անշուշտ ամենազօր Կրեմլի կնքահայրութեամբ:
Ուշագրաւ է այն, որ սա առաջին անգամը չէ, որ դեռեւս նոր-նոր ձեւաւորւող Մաքսային միութեան շրջանակում ՀՀ «գործընկեր-դաշնակից» պետութիւնների ղեկավարները նման կերպ են բարձրացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցը, ուղղակի կամ անուղղակի կերպով հնչեցնելով Բաքւի տեսակէտը՝ պահանջելով յստակեցնել Մաքսային միութեան սահմանը, ԼՂՀ-ի կտրւածքով:
Վարչապետը նշել է, որ ըստ մասնագէտների՝ տարիներ յետոյ Հայաստանը լրջագոյն խնդիր է ունենալու Արարատեան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապւած: Քննարկման ժամանակ Տիգրան Սարգսեանը ողջունել է Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի կողմից նշւած աշխատանքների իրականացումը եւ կարեւորել միջազգային իրաւունքի տեսակէտից Հայաստանին առնչւող տարբեր հիմնախնդիրների ուղղութեամբ ուսումնասիրութիւնների իրականացումը:
Ստորեւ ներկայացնում ենք յօդւածը՝ որոշ կրճատումներով. «Թուրքիան եւ Հայաստանը 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին հայ-թուրքական արձանագրութիւններ, որոնց նպատակն էր կարգաւորել յարաբերութիւնները: Հայաստանում Սահմանադրական դատարանը հաւանութիւն տւեց հայ-թուրքական արձանագրութիւններին' նախքան խորհրդարանի կողմից վաւերացումը: Սակայն Թուրքիան այս առումով ոչ մի քայլ չձեռնարկեց: