Հա

Քաղաքական

Թուրք-ադրբեջանական ռազմական երկխօսութեան նիստը արցախեան գործընթացին մասնակցելու եւս մի փորձ է, կարծում են փորձագէտները։

Թուրքիան ամէն կերպ փորձում է ցոյց տալ իր մասնակցութիւնը ղարաբաղեան հակամարտութիւնում` չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահները չեն պատրաստւում թոյլ տալ նրան մօտենալ այդ հարցին, «Sputnik» Արմենիային ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը։

Ռուս-թուրքական յարաբերութիւններում մերձեցում է նկատւում: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը՝ նշելով, որ նախկին յարաբերութիւնների ծաւալը չի վերականգնւել, բայց դրական միտում նկատւում է:

Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձը տապալւեց, որովհետեւ բանակը միասնական չէր: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Նրա ասութեամբ՝ այդ ամէնը եղաւ, որովհետեւ յեղաշրջման փորձ անողները դա պատճառաբանում էին իրենց մտահոգութեամբ՝ երկրի իսլամացման, աւտորիտար ռեժիմի ձեւաւորման ուղղութեամբ:

Published in Դիտանկիւն

Թուրքագէտ Յակոբ Չաքրեանը չի կարծում, որ ռուս-թուրքական հակամարտութիւնը Հայաստանին ներգրաւելու հիմք կարող է հանդիսանալ, չնայած ռուսական կողմից հնչող շեշտադրումներին՝ Հայոց Ցեղասպանութեան ու հայկական հողերի մասով:

Published in Քաղաքական

Յակոբ Չաքրեանը վստահ է, որ անվտանգութեան գօտի անւան տակ քրդական գիւղերին կարգելեն գնալ ընտրութիւններին եւ քւէարկել շրջանների կենտրոններում, մի մասը չի գնայ, եւ քուրդ ընտրողների մասնակցութեան սահմանափակմամբ էլ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութիւնը չի յաղթահարի անհրաժեշտ 10 տոկոսանոց պատնէշը:

Published in Դիտանկիւն

Թուրքիայի Հանրապետութիւնում ներկայում բաւական լարւած իրավիճակ է տիրում՝ պայմանաւորւած առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններով:
Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը:

Published in Քաղաքական

«ԱՄՆ-ի ճանաչմանը կը հետեւի արդէն Անգլիայի, Իսրայէլի ճանաչումը: Ճանաչելու դէպքում ԱՄՆ-ն ակամայ ստանձնում է Ցեղասպանութեան հետեւանքների վերացման գործընթացը, որը չի նշանակում, որ Արեւմտեան Հայաստանը կը վերցնի ու մեզ կը տայ, այլ այն կը դառնայ միջազգային հանրութեան օրակարգի խնդիր: Հէնց այդ պատճառով Թուրքիան ամէն կերպ յամառում է չճանաչելու հարցում»,- ասաց թուրքագէտը:

Published in Քաղաքական

«Ակօս» թերթի նախկին գլխաւոր խմբագիր Էթիէն Մահչուփեանի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի գլխաւոր խորհրդական նշանակումը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականութեան վրայ չի ազդելու: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Յակոբ Չաքրեանը:

Published in Քաղաքական

ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, Թուրքիայի նախագահի պաշտօնի ստանձնման արարողութեանը մասնակցելիս, նրան է յանձնել ՀՀ նախագահի պաշտօնական հրաւէրը՝ 2015 թւականի ապրիլի 24-ին ներկայ գտնւելու Երեւանում կայանալիք Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը:

Published in Քաղաքական

Հաշւի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի քաղաքական կերպարը եւ մօտեցող նախագահական ընտրութիւնները՝ շատ քիչ է հաւանական, որ նա կարող է զոհել ազգայնական քւէները եւ բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով թուրքական «Taraf» պարբերականի հրապարակմանը, թէ Էրդողանը յանձնարարել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը:

Published in Դիտանկիւն
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։