Հա

Քաղաքական

ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է. «Մօտ մէկ ամիս առաջ մի խումբ դիմակաւորւած անձինք իբր օպերատիւ տեղեկութիւնների հիման վրայ ներխուժեցին ինձ եւ ազգականներիս պատկանող բնակարաններ եւ շինութիւններ:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցութեան փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանը «tert.am»-ի հետ զրոյցում հաստատեց տեղեկութիւնը, որ հեռանում է ՀՀԿ-ից:

ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանի աջակցութեամբ Աղձքում իրականացւած պեղումների արդիւնքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են յայտնաբերւել: «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամւած էին եւ մաքրւած, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,-«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց հնագէտ Յակոբ Սիմոնեանը:

Published in Մշակոյթ

ՀՀ կառավարութեան նախկին ՀՀԿ-ական անդամները՝ Յովիկ Աբրահամեանը, Գագիկ Բեգլարեանը եւ միւսները կընդգրկւեն ՀՀԿ-ի քաղաքական պրոցեսներում, իսկ ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակը կը լինի հնարաւորինս քաղաքական:
Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բաղդասարեանը:

Published in Քաղաքական

Ընդհանրապէս փոփոխութիւնները լաւ բան են, չեմ էլ կարծում, որ այդքան յաճախ են տեղի ունենում: Բայց հաւատում եմ, որ անհրաժեշտութիւն կար մէկ նոր մօտեցումի, մէկ նոր ղեկավարման մշակոյթի, եւ յուսով եմ, ուզում եմ հաւատալ, որ այս նոր վարչապետի նշանակումով դա կունենանք:

Published in Քաղաքական

Ըստ տնտեսագէտ Վահագն Խաչատրեանի՝ իր խոստումները չկատարած կառավարութեան համար դասական պատիժը կը լինի այն, որ յաջորդ ընտրութիւններին չկարողանայ ձայներ հաւաքել: «Բայց քանի որ մենք ստանդարտից դուրս ենք գործում, մեզ մօտ պատժելու մեխանիզմ չկայ»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց նա:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016 11:50

Ինչ են սպասում Կարէն Կարապետեանից

ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը սեպտեմբերի 8-ին հրաժարական տւեց, եւ կառավարութեան նոր ղեկավար դարձաւ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերութեան թափ մենեջեր Կարէն Կարապետեանը,- գրում է ռուսական «gazeta.ru»-ն՝ յաւելելով, որ իշխանութեան փոփոխութիւնը, ըստ փորձագէտների՝ յաջորդեց ՊՊԾ-ի գնդի տարածքի գրաւման հետ կապւած դէպքերին:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016 11:20

Հայաստան նոր փոփոխութիւններու սեմին

Չըսինք բարեփոխում, այլ ըսինք փոփոխութիւն: Էապէս տարբեր բաներ են, որովհետեւ ամէն փոփոխութիւն անպայման բարեկարգում, կամ բարեփոխութիւն կրնայ չնշանակել:
Այս յօդւածը գրւելու պահուն, արդէն յստակ էր ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականը եւ այդ պաշտօնի նոր թեկնածուն՝ Կարէն Կարապետեան:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016 11:10

Իսկ ինչի՞ց սկսել, եթէ ոչ անձերից

ՀՀ վարչապետի պաշտօնից Յովիկ Աբրահամեանի հրաժարականից եւ ՀՀԿ-ի կողմից այդ պաշտօնում Երեւանի նախկին քաղաքապետ Կարէն Կարապետեանի նշանակման քաղաքական որոշման յայտնի դառնալուց յետոյ անընդհատ շրջանառւում է այն գաղափարը, որ կարեւորը համակարգային փոփոխութիւններն են, այլ ոչ թէ անձերի փոփոխութիւնը:

Published in Քաղաքական

Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրոյցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտօնակատար Արծւիկ Մինասեանն անդրադարձաւ Յովիկ Աբրահամեանի հրաժարականին եւ դրա պատճառներին:
Նա նախ կարծիք յայտնեց, որ սահմանադրական նորմերը կեանքի կոչւելուց յետոյ միայն որոշ խնդիրներ կը ստանան իրենց լուծումները: Սակայն, դա 1 կամ 2 օրում չի լինի, դրանք պահանջում են հետեւողական ու քրտնաջան աշխատանք:

Published in Քաղաքական
Էջ 1, 14-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։