Հա

Քաղաքական

Վաղը, օգոստոսի 17-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած համաժողովրդական համախմբումը, անշուշտ, վերածնելու է այն զօրեղ ու խրախուսիչ ապրումները, որոնք ճաշակեց ինչպէս ՀՀ ողջ ժողովուրդը, նոյնպէս էլ Սփիւռքի եւ արտերկրի հայութիւնը, սրանից հարիւր օր առաջ… Համախմբում, որն, ինչպէս վարչապետն է յայտարարել, նպատակ ունի ժողովրդի սեփականութիւնը դարձնել «Թաւշեայ յեղափոխութեան» անցած 100 օրերն ու դրա հիմքում ընկած՝ գալիք նպատակային քայլերը:

Published in Դիտանկիւն

Իրանի նախագահ Ռոհանին վերջերս էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանի միջոցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին Թեհրան այցելելու հրաւէր է փոխանցել։ Հաշւի առնելով երկու երկրների փոխշահաւէտ յարաբերութիւնները` երկու երկրների առաջնորդները քննարկելու բան ունեն ու կարող են պայմանաւորւածութիւնների հասնել։ 

«Հայ-իրանական օրակարգում ներկայումս 2 կարեւոր հարց կայ»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի քաղաքագէտ Քէյհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրան կատարելիք այցի օրակարգին:

Published in Իրան

Դժւար է բառերով նկարագրել այն վայնասունը, որ բարձրացաւ սոցիալական ցանցերում, ՀՅԴ ԳՄ յայտարարութիւնից յետոյ, կապւած մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարեանին կալանաւորելու հետ:

ՀՅԴ-ն նշել էր` տեղի ունեցածը մտահոգիչ է եւ քաղաքաքական հետապնդման տպաւորութիւն է թողնում: Սա բաւական էր, որ Նիկոլ Փաշինեանի եւ յեղափոխութեան ճակատագրով «մտահոգ» հորդաները միաբերան աղաղակեն, որ ՀՅԴ-ն, ներկայացւած լինլով Նիկոլ Փաշինեանի կառավարութեան մէջ, ըստ էութեան, դէմ է գնում իշխանութիւններին եւ պաշտպանում «մարտի 1-ի յանցագործ» Ռոբերտ Քոչարեանին:

ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինեանը պէտք է հանդիպի հանրապետութեան նախկին նախագահների հետ։ Փորձագէտներն այս հարցում այդքան էլ լաւատես չեն։

Որոշ փորձագէտներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանութիւնները արցախեան հիմնախնդրի վերաբերեալ երկրի քաղաքականութիւնը պէտք է քննարկեն նախկին նախագահների հետ։

%PM, %06 %440 %2018 %14:%Օգս

Հայաստանեան անց ու դարձ

Թէ Հայաստանում ժողովրդի եւ թէ միջազգային հանրութեան կողմից, Հայաստանի մայիսմէկեան իշխանափոխութեանը տւել են զանազան իմաստալից եւ անիմաստ որակումներ ու գնահատականներ, ինչպէս օրինակ՝ «սիրոյ եւ հանդուրժողականութեան» կամ «թաւշեայ յեղափոխութիւն», «Նոր Հայաստան» եւ «Նոր Հայաստան եւ նոր Հայրապետ», նոյնիսկ որոշ համացանցերում, Նիկոլ Փաշինեանին անւանել են «ազգային առաջնորդ»։

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքը առաջին հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի «ստարտն» է լինելու:

«tert.am»-ի հետ զրոյցում ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագէտ Արմէն Բադալեանն անդրադառնում է հարցին, թէ արդեօք ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութիւնից ու Երւեանի արձագանքից յետոյ հայ-ռուսական յարաբերութիւններում առկայ է խորը ճգնաժամ, ինչպէս նաեւ հարցին, թէ օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանրահաւաքը կարո՞ղ է արդեօք դառնալ արտաքին քաղաքական գործուն խաղաքարտ: 

Երեւանի քաղաքապետի պաշտօնի համար հետաքրքիր պայքար է ծաւալւում․ կուսակցութիւնները փորձելու են միմեանցից հնարաւորինս շատ ձայն «գողանալ»։

«Ռոբերտ Քոչարեանի եւ մնացածների դէմ յայտարարւած հետապնդումը նոր իշխանութեան կողմից՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի քաղաքական եւ գաղափարական ազդեցութեան տակ վենդետա է քաղաքական ուժերի հանդէպ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտութիւնների թեկնածու Վոլոդիա Յովհաննիսեանը: 

Էջ 1, 22-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։