Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2018 10:30

Պէտք է յարգել պայմանաւորւածութիւնները

Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու մասին յուշագիր էր ստորագրւում, կառավարութիւնում մէկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Աւինեանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի եւ պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանի հետ։ Թէ ինչու կառավարութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրւեց յուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսէն Համբարձումեանի հետ։

Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018 14:30

Գործարարն ապրում է իր բիզնեսով

Միանգամայն սպասելի էր, որ ԲՀԿ-ն, ինչպէս նաեւ ՀՀԿ-ի մէկուկէս տասնեակից աւելի պատգամաւորներ (հիմնականում՝ գործարարներ) հաւատարմութեան երդում տւեցին նոր իշխանութեանը` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Այն, ինչ առաջներում մենք՝ լրագրողներս, կոչում էինք «առնետավազք», հիմա կրում են աւելի մեղմ, կասէի անգամ՝ աւելի վսեմ անուններ՝ ապաշխարել են, դարձի են եկել, Աստծոյ լոյսն է նրանց վրայ սփռւել, հասկացել են, որ իշխանութեան կրողը ժողովուրդն է:

«Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. ««Ժամանակ»-ի՝ կառավարութեանը մօտ կանգնած աղբիւրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, ինչպէս խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պէս խորհրդակցութիւններ է նախաձեռնել Կառավարութեան եւ Ազգային ժողովի ղեկավարութեան հետ:

Դաշնակցութեան օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ յուշագիր ստորագրելու հարց չկայ, այսօր «Ազատութեան» հետ զրոյցում ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արսէն Համբարձումեանը։

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարութեան շէնքում հանդիպեցին Նիկոլ Փաշինեանն ու Գագիկ Ծառուկեանը: Հանդիպման արդիւնքում ստորագրւեց յուշագիր` արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ: Տեղեակացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Հայաստանի նոր իշխանութիւնները նախ անում են, յետոյ՝ մտածում։ Այսպիսի կարծիք «news.am»-ի թղթակցի հետ հանդիպմանը յայտնեց քաղաքագէտ Սուրէն Զոլեանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին միանալու մասին եւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի հետ կապւած՝ Բաքւի յաճախակիացող յայտարարութիւնները։

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիւ կապ դեռ հաստատւած չէ, բայց այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում:

Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:

Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյսբուքեան էջում է. «Յանկարծ իր վերահսկողութիւնից դուրս մի թիզ տեղ չլինի, յանկարծ մի դիրք չլինի որը չի ենթարկւելու իրեն, իշխանութեան բոլոր ծալքերը պէտք է իր ձեռքում լինեն, հակառակ դէպքում, յանկարծ մի տեղ ինչ որ ինքնուրոյն շարժ նկատւի, սպառնալիք է յեղափոխութեանը, այսիքն իր իշխանութեանը, այսիքն իրեն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։